Լիքիտասիոն և լիքիտասիոն
Մայրաքաղաքիս մեջ չկա մի փողոց, ուր խանութի մը
ճակատը ճերմակ լաթ մը քաշված լիինի և վրան լիքիտասիոն
գրված չլինի...
Ժամանակավ ճերմակ լաթերու վրա Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կը տեսնեինք, իսկ հիմա լիքիտուսիոն...
ամեն մարդ գործը մաքրելու կաշխատի, 60%
զեղչով ապրանքները ծախել խոստանալով, ոմանք 90% զեղչ
կընեն, և եթե թվաբանական ճշմարտությունը խաբեության
չափ դրած չլիներ՝ 110% զեղչ ալ պիտի ընեին մեզ մեր պատվավոր վաճառականները։
Եվ գիտե՞ք ի՛նչ են այս լիքիտասիոններու պատճառները։
Կը ճանաչեմ մին, որ ճամբորդության պատճառավ լիքիտասիոն
կընե տասը տարիե ի վեր։
Ուրիշ մը գործեն քաշվելու միտք ունենալուն համար
յուր վաճառատան ճակատը լիքիտասիոն գրած է քսան տարիե
ի վեր։
Ուրիշներն ալ մեյմեկ պատճառ գտած են ժողովուրդը
խաբելու։
Կարող եմ ըսել, թե միայն Բ. Դռան վրա լիքիտասիոն
գրված։ Լավագույն չէր լիներ, եթե քաղաքապետությունն
այդ լաթերը ժողվել տար և մի մեծ լաթ կարել տալով՝ նորա
վրա ոսկեզոծ տառերով Լիքիտասիոն դներ և այդ լաթն իբրև
դրոշակ մայրաքաղաքիս դռներուն վրա պարզեր։
խտիվի խեղճ նարեմն արտոնություն ստացավ թերթ մը
հրատարակելու... արտոնություն բառը սխալեցուր զիս, ներեցե՛ք... արտոնություն ստացավ... Զմյուռնիա բնակելու։
Փորձ-ի խմբագիր պարոն Աբգար Հովհաննիսյան այսօր
մեկնեցավ մայրաքաղաքես Վառնայի շոգենավով։