Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որ Բ. Դուռը փառասեր չլինելով՝ միշտ գաղտնի բարիք կը գործե ըստ Ավետարանին, թե աջ ձեռքին տվածը ձախը տեսնելու չէ, թե միտք ունի հայաբնակ զավառները նահիեներու բաժանել և անոնց քայմաքամ ընտրել այն մասեն, որ մեծամասնություն կը կազմե (թույլ պիտի տա՞ն արդյոք, որ հայերը մեծամասնություն կազմեն), թե տուրքերու տասներորդ մասը նահիեներուն բարոյական և նյութական հառաջադիմությանը պիտի հատկացվի, խոստովանիմ և հավատամ, թե շարժուն դատական խորհուրդներ պիտի կազմվին՝ գլխավոր քաղաքներ երթալով անիրավ որոշումները վերաքննելու համար, անիրավ խորհուրդներուն անիրավություններն ո՞վ պիտի քննե։ Ասոնք ըսելեն հետո Բ. Դուռը հետևյալ վիճակագրությամբ կը կնքե յուր պատասխանը։


79% Մյուսուզման
17% Հայ
4% այլևայլ հասարակություններ։


Եթե Վանա, Կարնո, Տիարպեքիրի և այլն կողմերի մեջ հայերը 17%-ը կը կազմեն՝ ըսել է թե 53%-ը վերջերս կամ քյուրտերեն սպաննված են և կամ այդ վիճակագրությունն ընող պաշտոնյաներեն։


24 հունիս

Մինչև որ Զմյուռնիո մեջ բնակարան մը հաստատվի՝ խտիվի հարեմն Նաբոլի պիտի բնակի։


25 հունիս

Քարատաղի և Բ. Դռան միջև պաշտոնական հարաբերությունները խզվեցան։ Քարատաղի դեսպանը պիտի մեկնի։ Բոնսոլիտներն ինկան։ Եթե Հունաստանի դեսպանն ալ մեկնի՝ քոնսոքիտներն ալ ավելի պիտի իյնան։ Իսկ եթե քանի մը դեսպան մեկեն մեկնելու լինին քոնսոլիտը բոլորովին կը վերնա...


Ապետին փաշա առ կախ մնացած խնդիրներու համար բանակցության մտավ Բարատաղի դեսպանին հետ, որ ետ ձգեց յուր մեկնիլը։