Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
28 հունիս

Պատերազմական գործող նախարար Օսման փաշա, որ Պլևնայի մեջ քառասուն հազար զորքով ռուսաց ձեռքը գերի իյնալուն ի վարձատրություն այս պաշտոնին բարձրացած էր, պաշտոնե ինկավ, և նմա հաջորդեց Հյուսեյին Հյուսնի փաշան, որ ժոդովրդյան ծանոթ է յուր անծանոթությամբը:


Կըսեն թե Օսման փաշան պատերազմ ուզելուն համար ինկավ, յուր հաջորդն ալ անշուշտ պատերազմ չուզելուն համար պիտի իյնա։


Մենք ալ շվարեցանք մնացինք, թե ի՞նչ ուզենք և ի՞նչ չուզենք։


29 հունիս

Այսօր կիրակի է և պաշտոնական կիրակի, շաբթվան՝ մյուս օրերն այ ժողովուրդը գործի չերթար, վասնզի Թուրքիո մեջ գործ չկա. սարսափելի տաք կընե, միայն թուրք լրագիրներն իրենց պաղ հոդվածներովն օդը կը բարեխառնեն։


Թերճեմանը Հաքըքաթն, ամենեն պաղն է։


Վիքթոր Հյուկոն, կըսե, քյուրտերեն դաս առնելու կարոտ է դեռ... քյուրտերն աշխարհիս ամենեն ավելի լուսավորյալ ազգերեն մին կը կազմեն եղեր։ Լաթակա՞զմ թե թղթակազմ։ Ջղային հիվանդության ենթակա մին՝ եթե տուշ ընելու տեղ գլխեն վար քանի մը Թերնեման հաքըքաթի թերթերեն թափե՝ կարծենք մեծ օգուտ կը գտնե։


30 հունիս

Քաղաքապետությունն թատերական ընկերություններե ամիսը հինգ ոսկի տուրք պիտի առնե։ Այդ ընկերությունները Թուրքիո մեջ ոչնչացնելու համար լավագույն ճանբա մը չէր կարող գտնել քաղաքապետությունը։


Տուրք մալ թատրոն գնացոդներեն առնելու է՝ որ թատրոն չերթան։