— Հատ մը տուր կըսեմ կոր։
— Հավելվա՜ծ, հավելվա՜ծ (միշտ վազելով)
Շատերը կը հավաստեն թե այս լրագրավաճառն մինչև
հիմա ասանկ միայն պոռալով կը վազե եղեր։
ՀԱՎԵԼՎԱԾ
ԹԱՏՐՈՆԻ Ի ԴԱՆԻԷԼ ՄԱՐԳԱՐԷԷ
<10>
Եւ ի ժամանակին յայնմիկ յարիցէ Միքայէլ իշխան մեծ[1], որ կայ ի վերայ որդւոց ժոգովրդեան քո, և եղիցի ժամանակ նեղութեան, նեղութիւն որպիսի ոչ եղև յորմէ հետէ եղև ազգ ի վերայ երկրի մինչև ի ժամանակն յայն։ Եւ ի ժամանկին յայնմիկ ապրեսցի ժողովուրդ քո ամենայն որ գացի գրեալ ի դպրութեան։
Եւ տեսի ես Դանիէլ, և ահա երկու կային յայսկոյս և
յայնկոյս գետոյն. և ասեն ցայրն որ զգեցեալն էր զբաղէնն[2], և կայր ի վերայ քուրդ գետոյն. մինչև ցե՞րբ իցէ վախճան
սքանչելեացդ զոր ասացեր:
Եւ ասէ. երթ Դանիէլ. զի արգելեալ և կնքեալ են բանքս
մինչե ցժամանակ վախճանի։ Ընտրեսցին՝ և սպիտակասցին՝
և փորձեսցին՝ և սրբեսցին բազումք, և անօրինեսցին անօրէնք,
և ո՛չ առնուցուն ի միտ ամբարիշտք. և իմաստունք
իմասցին ի ժամանակէ փոփոխմանն յաճախութեան։ Եւ տարի
պղծութիւն աւերածին աւուրս հազար երկերիւր երեսուն և
հինգ։ Եւ երանի որ համբերեսցէ և հասցէ յաւուրս հազար
երեք հարիոր երեսուն և հինգ[3]։ (Աստուծշնչ. Դանիէլ Գլ.
ԺԲ)։