Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց իրոք քյուրտերը հուզված են և կառավարությունը հեռագիր զարկած է։


Մենք չենք հավատար. Թերճեմանը կստեղծե այս լուրերը, առանց սակայն խորհելու, թե երբ օսմանյան կառավարությունն Պերլինի 61-րդ հոդվածն ընդունեց՝ հարկ չտեսավ հոգված մալ քյուրտերու հուզմունքին համար ավելցընել։


Չորս ամիսե ի վեր հանձնաժողով մը կա Պոլսո մեջ, որու պաշտոնն է Երուսաղեմի պարտքերը բառնալ։


Այս հանձնաժողովն չորս ամիսե ի վեր չորս գրագիր փոխեց, ահա այն միակ գործն, զոր տեսավ չորս ամսու մեջ. եթե ութ գրագիր փոխեր՝ ավելի մեծ գործ մը տեսած կըլլար։


Սույն հանձնաժողովո ատենապետն է այնպիսի մարդ մը, որ ո՛չ ինքզինքը կը ճանաչե և ո՛չ դիմացինը...։


Կը կարծվի թե հանձնաժողով մալ պիտի կազմվի այժմ հիշյալ հանձնաժողովը բառնալու համար։


Իսկ մենք կառաջարկենք, որ հանձնաժողով մալ կազմվի Երուսաղեմի վանքը բառնալու համար, վասնզի քանի որ վանքը մնա, պարտքն ալ պիտի մնա, և ազգն ալ ժամանակ չունի վանքերու պարտուց համար ահագին գումարներ վճարելու. երեսուն հազար ոսկիով ազգը մեծ գործեր կարող է տեսնել։


Միացյալ ընկերության գործադիր ժողովո անդամներու մեջ անհամաձայնությունն երթալով կաճի։


Ընկերության աղվոր անուն մը գնելու համար այսչափ վեճ ըլլալիքն եթե առաջուց գիտնայինք, կառաջարկեինք, որ ընկերության անունն Արա Գեղեցիկ գրվեր...։


4 հուլիս

Երբեմն այնպիսի պարագաներ կըլլան, ուր մարդս երանի կը կարդա անասուններուն։