Մաքսատան տնօրենությունն որո՞ւ ծախե ասոնք, թաշկինակ, գուլպա կամ գավաթ չեն, որ վաճառականներու ձախե։
Ահա այնպիսի ապրանք մը, որ ո՛չ կառնվի և ո՛չ կը
ծախվի... գոնե իրենց մականունը փոխեին թշվառականներր... Հիսուսյան... ի՞նչ անպատվություն Հիսուսի...
Թնդանոթ նետեցե՛ք...
Վերջապես Ազգային երեսփոխանական ժողովո բացումը
տեղի պիտի ունենա հառաջիկա ուրբաթ օրը, հուլիսի 11-ին։
Բոլոր երեսփոխաններն հրավիրված են, ինչպես որ սովորություն
է, ներկա գտնվիլ, ունայն խոսքեր ընել և իրենց ազգասիրական
պարտքը կատարել։
Սրբազան Պատրիարքն պիտի բանա ժողովն և բացման
առթիվ պիտի խոսի հայ քաղաքականության վրա։
Ազգայիններն անհամբեր հուլիս 11-ին կսպասեն՝ Պատրիարքին
բերնեն ավետիս առնելու համար։
Ես ալ սպասեմ ուրեմն։
Վերջին Ռուս թուրքական պատերազմը չհրատարակված՝ Միդհատ փաշան ընդհանուր ժողով գումարեց հոս և ամեն ազգի գլուխները հրավիրելով իրենց հարցուց.
— Թող կուտա՞ք, որ մեր կառավարության անկախությանը
վնասեն։
— Թող չենք տար, թող չենք տար, պատասխանեցին
իրեն։
— Ռուսիո դեմ կուզեք պատերազմիլ։
— Այո, պատերազմիլ կուզենք, կուրծքեն զարնվելով
մեռնել կուզենք, քան թե մեր անկախությունը վնասված տեսնել...
о՜, մեր անկախության մատ չենք դպցուներ, այդ չլլար։