Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թընի հիվանդությունը ծանրացավ՝ մայրաքաղաքիս տաճիկ լրագիրները խնճույք մը ընելու միտք ունին։


Հայաստանի մեջ հարստահարությունները կը շարունակվին։ Մեր կառավարությունն երեսը հոն դարձունելու ո՛չ ժամանակ ունի և ո՛չ կամք։ Իրավունք ալ ունի, այն մարդն, որուն փորը կը ճեղքեն բժիշկներն՝ սանտր չուզեր անշուշտ մորուքը սանտրելու համար... Բայց մորուքը խառնաշփոթ վիճակի մեջ է եղեր, որո՞ւ հոգ. երբ բռնկի՝ այն ատեն կարևորություն կը տրվի... մորուքին։


24 հուլիս

Սըռ Ռ. Լոսըն վեհանձնությամբ հետս կը կոչե այն խոսքն, որով թշնամանած էր մեր ազգը։


Մեծ ցավ զգացած է եղեր բերնեն այդպիսի խոսք մը փախուցած ըլլալուն համար, մեր ազգը պատվավոր ազգ մէ եղեր և յուր մեջ, ուրիշ ազգերու հետ բաղդատմամբ, գեշերը սակավաթիվ են եղեր։


Երբ կը խոստովանի մեկն, թե այս ինչ խոսքը բերնես փախած է՝ պատասխանատվութենե կազատի, մարդս յուր կամքովն յուր բերնեն դուրս ելած խոսքերուն միայն պետք է պատասխանատու նկատվիլ։


Ընությունն երբեմն այնպիսի խոսքեր կամ ձայներ հանել կուտա մեզի, որոնք անշուշտ հաճություն չեն պատճառեր լսողներու, բայց որովհետև անոնք մեր կամքեն կախում չունին՝ մեր ալ պատասխանատվությունը հրավիրելու իրավունք չունին։


Սըռ Ռ. Լոսըն դատը վաստկած է։


25 հուլիս

Ամերիկացի բժիշկ մը, դոքտոր Թաններ, բժշկական քննությունն մը ընելու համար՝ քառասուն օր անոթի մնալու որոշում տված է։