— Նամակագրին անունն ի՞նչ է։
— Չեմ հիշեր։
— Բարեկամիդ անունը կրնա՞նք գիտնալ։
— Անունը ես ալ չեմ գիտեր։
— Շատ աղեկ, շնորհակալ ենք։
— էֆենտի, Նորագրի խմբագիրը դո՞ւք եք։
— Այո։
— Ձեզի ռուսաստանցի մը եկե՞ր է։
— Այո՛։
— Կը ճանչնա՞ք այդ ռուսաստանցին։
— Չեմ ճանչնար։
— Անունը ի՞նչ է։
— Ասքանազյան։
— Այդ անունով մարդ չեն ճանչնար կոր ռուսաստանցիք։
— Ինչո՞ւս պետք։
— Չճանչցած մարդուդ ինչպես հավատարմություն ըրիր
ու խոսքին հավտացիր։
— Պատվավոր մարդ է։
— Ինչե՞ն հասկցար։
— Ինքը ըսավ։
— Ո՞ւր է հիմա այդ մարդը։
— Չգիտեմ։
— Ո՞ւր կը նստի եղեր։
— Պեռյուք տերե։
— Ո՞ր փողոցը։
— Չըսավ։
— Պետք եղած ատեն կրնա՞նք գտնալ զինքը։
— Չգիտեմ։
— Ի՞նչ գիտես։
— Ասքանազյանը ըսավ ինձի, և քանի որ Լրագիրն ալ
ատանկ լուրեր կուտար կոր, իբրև խմբագիր ես ալ տվի:
— Շատ աղեկ, շնորհակալ ենք։
— էֆենտի, Մենմուայի խմբագիրը դո՞ւք եք։
— Այո՛, ես եմ։
— Կովկասու պատերազմը ուսկի՞ց իմացաք։