Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Դուք գավառացիներդ անզգա եք, ըսավ պոլսեցին։


— Ինչո՞ւ։


— Սիրտ չունիք։


— Ով ըսավ։


— Վատ եք։


— Ո՞ւր կարդացիք։


— Քյուրտերը ձեր վրա կը հարձակին, և դուք տղու պես կուլաք։


— Պոլսեցին միշտ այդպես կըսե՝ առանց պատճառները հարցնելու։


— Շատ լավ։ Ուրիշ կետ մը կա, ատոր ի՞նչ պիտի ըսես։


— Ո՞ր կետն է այն:


— Ձեր կիներն ուրիշները կը հափշտակեն, և դուք ձայն չեք հաներ։


— Այդ կետը Պոլսո մեջ գավառներեն ավելի կա, բարեկամ. դուն այդ կետին քով վերջակետ մը դիր և փակագծի մեջ գոցե։


Պոլսեցին պեխերը կրծել սկսավ։


4 օգոստոս

Անգղիա վերջապես կուզե Հայաստանի ճիշտ վիճակագրությունն ունենալ ի ձեռին, որպեսզի ըստ այնմ գործե։


Քյուրտերն իմացած ըլլալով Անգղիո կառավարության այս դիտավորությունն՝ միություն մը կազմելու վրա են յուրյանց մեջ՝ հայերը ջարդելու նպատակավ։ Եթե քրտական միությունն հաջողի գործադրել յուր նպատակն՝ մեծամասնությունն հարկավ քյուրտերու քովը կը մնա։


Ինչ կտրուկ ճանբա մեծամասնություն ունենալու համար...


Ոստիկանության նախարարը մեծ գործ տեսավ այսօր. ձերբակալել տվավ...


— Հիսարու ոճրագո՞րծն։


— Ո՛չ: