Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամերիկացին սպաննո՞ղը:


— Չ՛է:


Ձերբակալել տվավ տասնևչորս տարեկան թրքուհի մը:


Այս մատաղ օրիորդն ոճիր մը գործած է, թող տալով յուր մազերուն, որ երևին։


Մուհամմետի կրոնքը կ՝արգելու կիներուն ի տես աշխարհի դնել իրենց մազերը։


Մուհամմետ շատ խստությամբ վարված Է մազերու հետ, մինչդեռ մարմնո մասին սահմանած օրենքները շատ թույլ են։


Օրիորդին հայրն, որ բարձրաստիճան զինվորական մ՝է, պիտի բողոքե եղեր ոստիկանության նախարարին դեմ, որ բոլոր թրքուհիներուն մազերը ածելել կուտար՝ եթե իշխանություն ունենար, այնչափ ջերմեռանդ դարձած Է բամազանի օրերուն մեջ։


5 օգոստոս

Ազդային հաստսւտություններուն մեկեն պաշտոնյա մը կը ճանբվի։


— Ինչո՞ւ ճանբեցին զքեզ, բարեկա՛մ, կը հարցուներ ձանոթներեն մին։


— Ես ալ չգիտեմ։


— Իմացա որ գողություն մը ըրած ես պաշտոնիդ մեջ։


— Զրպարտություն է։


— Կ՝ըսեն թե ճշմարտություն է։


— Թո՛ղ ըսեն թե ի՛նչ գողցած եմ։ Եղբա՛յր, ամեն օր խղճիս սա հարցումը կընեմ. «Բան մը գողցա՞», և խիղճս ալ սա պատասխանը կուտա, «Տեր ողորմյա, դուն անանկ մարդ ես, դուն գողություն ընելու համար ստեղծված չես. դուն բան մալ գողցած չես»։


— Թերևս խիղճդ կամչնա և երեսը չբռներ ճշմարիտն քեզ ըսելու։


— Չէ, իմ խիղճս ամչնալ չունի, ճշմարտությունն համարձակ կը խոստովանի։


— Ստո՞ւյգ է ըսածդ։