Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Այո՛, որու որ կուզես հարցուր, թե այս ինչ մարդուն խիղճը ճշմարտախո՞ս է. ամենքն ալ պիտի պատասխանեն, թե պատվավոր և ճշմարտախոս խիղճ մ՝է։


— Եթե այդպես է՝ խղճեդ գաղտնի ըրած ես այդ գողությունը։


— Ժը մանժ, թյու մանժ, իլ մանժ, նու մանժոն, վու մանժե, իլ մանժ...


— Այդ ի՞նչ է, Կարապետ աղա, քառասունեն ետքը նոր բաներ կը հանես։


— Ի՛նչ ընեմ, Հակոբ աղա, Հայաստանի մեջ բարենորոգումներ պիտի ըլլան եղեր. թերևս մենք ալ պաշտոն մը ձեռք կանցունենք...


— Ի՞նչ կը սերտես։


— «Ուտեմ» բայի ֆրանսերենր կը կարդամ...


— Ֆրանսերենի երբ սկսար։


— Ժամ մը առաջ։


— Մեկեն ի մեկ այդ բայն ի՞նչպես եկար հասար։


— Առաջին դասս է այս, Հակոբ աղա. ի՞նչ ընեմ, Թուրքիո մեջ պաշտոն վարողներն ամենեն առաջ այս բայը կը սորվին։


6 օգոստոս

Կարնո երիտասարդությունն դիտավորություն ունի Կարնո մեջ մամուլ մը հաստատել և լրագիր հրատարակել։


Կը գովենք Կարնո աշխույժ և վառվռուն երիտասարդության դիտավորությունն, որուն իրանալուն համար հաջողություն կը մաղթենք մեր բոլոր սրտեն, որ շատ լայն չէ դժբախտաբար։ Կը փափագինք, որ այս երիտասարդությունն իրեն հետևողներ ունենա, բայց չենք կարծեր, որ իրեն ընթերցողներ գտնե, վասնզի մեր մեջ լրագիր կարդալն դեռ իբրև ապաշխարանք կը նկատվի, իբրև մեծ պատիժ կը նկատվի, այնպես որ եթե մեկուն առաջարկես, որ կամ շաբաթ մը բանտարկվի և կամ լրագրի մը տարեկան բաժանորդ գրվի՝ առաջինը կնդունի և երկրորդը կը մերժե։ Ուստի երիտասարդությունն ըն-