Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերություններ կազմելով աշխատելու է, որ ընթերցասիրությունն հաճի մեր ազգին մեջ ալ մտնելու... և եթե մտած է քիչ մը՝ դուրս չելնելու...


— Տղաս դուն քննություն չտվի՞ր։


— Տվի, հայրիկ։


— Պարգևաբաշխության օրը դասատուդ գիրք մը նվեր չրա՞վ քեզի։


— Ո՛չ, հայրիկ։


— Ինչո՞ւ։


— Վասնզի կաղանդին օրը դասատուիս ես ալ բան մը չտվի, հայրիկ։


7 օգոստոս

Ապետին փաշան երբ Սելանիկ էր՝ առժամյա ոստիկանություն մը կազմած էր։


Այժմ Սելանիկեն լուր կուտան, որ այդ առժամյա ոստիկանութենեն քառասուն հոգի իրենց պաշտոնը թողլով մշտնջենավոր ավազակներու հետ միացած են։


Իրավունք չունի՞նք հավատալու, որ մայրաքաղաքիս ոստիկաններեն շատերը գողերու հետ կը գործեն։


Կեցցե՜ բարենորոգում...


Մայրաքաղաքիս թուրք մամոզն ալպանիացիներն կը խրատե, որ Քարատաղին ընդդիմություն չընեն և իրենց ույժն Հունաստանի դեմ պահեն։


Օր պիտի գա, ուր տաճիկ լրագիրներն պիտի հորդորեն ալպանիացիներն, որ Հունաստանին ընդդիմություն չընեն և իրենց բազուկներու զորությունն կառավարության խոսքը մտիկ ընելու համար գործածեն։


Այս է թուրք մամլույն սովորական ընթացքր. նախ գրգռել և ապա հանդարտեցնել...