Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
10 օգոստոս

Ավստրիական դեսպանն այսօր սրբազան Պատրիարք հոր այցելություն ընելով՝ երկարորեն տեսակցեցավ Նորին սրբաղնության հետ հայկական խնդրույն վրա։ Խոսքերն արդյոք գործի պիտի փոխվին, Աստված իմ։


Ալպանիացիներն կը պատրաստվին դեմ դնելու նավային ցույցին, որ տեղի պիտի չունենա, երեկվան հասած հեռագրի մը նայելով։


11օգոստոս

— Կնի՛կ, սա օղերդ տո՛ւր,


— Ի՞նչ պիտի ընես։


— Ինչո՞ւ կը հարցնես։


— Ինչո՞ւ չհարցնեմ։


— Պիտի ծախեմ և զքեզ հետս առնելով Հայաստան պիտի երթամ։


— Ես սըկե հունա չեմ երթար։


— Հապա ամեն օր գլխուս միսը կ՝ուտեիր, որ Հայաստան երթանք։


— Բայց չէի ըսեր, որ օղերս ծախենք ու այնպես երթանք։


— Ըսել է թե օղերդ Հայաստանեն ավելի կը սիրես։


— Այդ ի՞նչ խոսք է, Հայաստանը կրնամ ականջներես կախել...


Ըստ իս՝ ասանկ կիներու ականջները կտրելու է...


Վաքըթ կը ծանուցանե այսօր, որ օսմանյան կառավարությունն չպիտի մասնակցի նավային ցույցին։


Վաքըթ չհաճիր հայտնելու թե որու դեմ պիտի ըլլա նավային ցույցն, որուն մասնակցիլ չուզեր եղեր օսմանյան կառավարությունը։