Մանրուկ չկա։
Տերություններն չեն տար Թուրքիո այդ պայմանաժամն.
իրավունք ունին, վասնզի Բ. Դուռն ալ չուզեր տալ Տուլչինիոն
Փարատաղին։
Կայսերական պալատին մեջ ամեն օր ժողովներ կը գումարվին
խորհելու համար այն հնարքներուն վրա, որովք կարելի
լինի ո՛չ Տուլչինիոն Քարատաղի տալ, ոչ Յանյան Հունաստանի,
ոչ ալ բարենորոգում Հայաստանի։
Զարմանալու չէ, թուրք կառավարությունն միշտ առնելու
վարժված ըլլալով միշտ կը դժկամակի երբ իրմե բան մը՝
խնդրվի:
Կառավարությունը հրամայեց, որ մայրաքաղաքիս արու բնակիչներուն մարդահամարը պատրաստվի։
Մեծ դժվարություն... մարդեր կան որ կերպարանքով
արու են թեպետև, սակայն էգեն բնավ տարբերություն չունին.
ասոնք արուներու հետ պիտի հաշվին։
Դարձյալ մարդեր կան, որ հազիվ 1/8 մարդ կ՝արժեն.
եթե ասոնց յուրաքանչյուրն մեկ մարդ պիտի համրվի՝ սխալ
վիճակագրություն մը կ՝ունենանք։ Ուղիդ վիճակագրություն
մը շինելու համար կառաջարկեմ։
|
Այս հաշվով միայն կարելի է ուղիղ վիճակագրություն մը
երևան բերել։
Պարոն Թրոթը, որ Հայաստանեն մայրաքաղաքս վերադարձած է, հայտնած է թե Հայաստանի մեջ մարդահամար ընելն անկարելի ըլլալով ինքը տուները համրելով գլուխ հանած է այդ դժվարին գործը։ Պարոն Թրոթը յուրաքանչյուր