Ավստրիական կառավարությունն հայտարարեց, որ եթե օսմանյան կառավարաթյունն Հունաստանի հհտ պատերազմիլ սկսի՝ ինքն ալ պիտի բարեհաճի Նովի Պազարը գրավելու։
— Ինչո՞ւ։
— Յուր սահմանները պահպանելու համար։ Հարկավ
Անգղիան ալ պիտի ուզե ուրիշ կղզի մը գրավել Հնդկաստանի
ճանբան ապահովելու համար։
Գաղղիո դեսպանն այսօր Գանտիլլի գնաց և սրբազան Պատրիարք հոր հետ բանակցեցավ հայկական խնդրո վրա։
Ամենայն ինչ կատարյալ է...
Նավային ցույցը տեղի պիտի ունենա։
Անգղիական, գաղղիական և իտալական զրահավորները
Փալերմո նավահանգիստին մեջ համախմբված են. ռուսական զրահավորները Ռակուզա են և գերմանական զրահավոր
մալ Մալթայեն ճանբա ելած է։
Անգղիական, գաղղիական, իտալական, ռուսական և
գերմանական զրահավորնե՜ր...
Կեցցե՞ հինգլեզվյան նավատորմիղը։
Աղոթենք, որ այս նավատորմիղին մեջ լեզուները չխառնվին,
որպեսզի կարողանան աշտարակին կիսատ մնացած
շինությունն ավարտել։
Ես ալ Թովմաս առաքյալի պես թեպետ և Անգղիո կառավարության
կողը մատս չեմ խոթած, այսու ամենայնիվ
հիմա կը հավատամ, որ տերություններն Ալպանական միություն
կամ երրորդություն մտիկ ընելու ժամանակ չունին և
որոշած են անպատճառ կարգադրել Հունաստանի, Քարատաղի
և Հայաստանի խնդիրները։
Տեր Աստված անսասան պահե տերություններուն համաձայնությունը,
համաձայնություն՝ որուն նմանը քերականություններու
մեջ իսկ խիստ քիչ կը գտնվի։