Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


25 օգոստոս

Երկու ամսվան համար դադարված Նեոլողոս լրագրույն ի նպաստ՝ մայրաքաղաքիս հույներն երկու ավուր մեջ հազար ոսկի հանգանակեցին՝ այս հանգանակությունն ավելի պիտի գիրնա՝ երբ ուրիշ քաղաքներու հույներն ալ ղրկեն իրենց նվերները։


Եթե մեր Թուրքիո խմբագիրները գիտնան, որ իրենց համար այսպիսի հանգանակություն մը պիտի ընեն՝ շաբաթը անգամ մը կը գոցվին, և կամ մեյ մալ բնավ չհրատարակվելու համար կը խափանվին։


Այս քաջալերությունը չկա մեր ազգին մեջ, որ խմբագիրներն ալ քիչ մը տարբեր եղանակավ խմբագրեն իր՛ենց թերթերը։


25 օգոստոս

Դարձյալ նախարարական փոփոխութեան զրույցներ կը գրվին լրագիրներու մեջ։


Մինչև որ մեր գլուխները չփոխվին՝ նախարարական փոփոխությունները չպիտի վերջանան։


Եվ որովհետև անկարելի է մեզ մեր գլուխները փոխել պիտի ստիավինք օր մը մեր գլխարկները փոխել: Այս է հիմակվան ընթացքը, գլուխը չփոխողին՝ գլխարկը կը փոխեն, եթե չես հավատար՝ Պուլղարիա գնա և տես։


27 օգոստոս

Մայրաքաղաքիս մեջ արծաթ մեճիտիեին կեղծը կը շինեն եղեր քանի մը ընկերներ։


Այս խեղճերը ձերբակալվեցան այս օրերս, մինչդեռ պատվանշան տրվելու էր իրենց, վասնզի արծաթ մեճիտիե չմնաց հրապարակի վրա. հասարակությունը ի՞նչ դրամ գործածե։


28 օգոստոս

Հեռագիրն այսօր բերավ մեզ համառոտություն ճառին, զոր Անգղիո թագուհին խոսած է խորհրդարանական նիստերուն

շրջանին փակման առթիվ: