ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<12>
Կը հավաստեն թե տերությունք թուրք-սերվիական պատերազմին միջնորդելու դիտավորություն ունին: Միջնոդելու ժամանակը եկած կը համարին։
Կը հավաստեն թե տերությունք թուրքո-սերվիական պատերազմին միջնորդելու դիտավորություն չունին։ Միջնորդությունը կանխահաս կը համարին։
(Կերևի որ միջնորդութեան պտղույն հասուն կողմը Բարիզի
ու տհաս կողմը Վիեննայի կողմը ինկած է՝ տար Աստված
որ մինչև որ տհաս կողմը հասուննա՝ հասունցած կողմը
չփտտի)։
Նոր կառավարությունը կատարյալ չեզոքություն պիտի պահե։
(Մինչդեռ մենք կը կարծեինք որ անցյալ անկատար
չեզոքություն պիտի պահեր։ Չեզոքություն, կատարյալ... ձեզ
տեսնեմ։ Բերակամության բոլոր բառերը սա պատերազմին
մեջ գործածեցեք)։
Նախարարությունը պատասխաներ ընդդիմադիր կուսակցութեան, որ Սուեզի ջրանցքին բաժնեթղթոց գնումն ոչ թե շահավաճառի նպատակավ այլ Անգղիո կառավարության շահուն համար է։
(Ըսելն ավելորդ. Անգղիո կառավարությունը արդեն ուրիշին
շահուն համար ոչ բան մը գնած է ոչ ալ ծախած):
Չերնայեֆ զորավարը ետ քաշվող զորաբանակաց սպարապետ անվանեցավ։