Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտերս պիտի կատարվի: Ավելորդ է ըսել, թե այս միությունն ո՛րչափ բերկրություն պիտի պատճառե ողջամիտ ազգայիններու, վասնզի այս միութենեն պիտի ծնանին այնպիսի զավակներ, որ Մասիսի բաժանորդ պիտի գրվին, մեծամեծ ծառայություններ պիտի մատուցանեն ազգին, այնպիսի զավակներ՝ որոնց փայլուն ապագան այսօր իսկ կարող ենք շնորհավորել»։


Իսկ երբ հարուստ մը վախճանի՝ Մասիսի խմբագիր տեր Ութուճյան քահանան ննջեցյալին տղուն հարցնել կուտա ուրիշի մը բերնով՝ թե պիտի շարունակե՞ Մասիսի բաժանորդագրությունն. եթե բացասական պատասխան տրվի՝ Մասիս շուռ կը մնա. իսկ եթե հաստատական՝ շուրջառը կը հագնի և կսկսի պոռալ.


«Ցավոք սրտի կը ծանուցանենք, որ մեծապատիվ այս ինչը երեկ գիչեր յուր մահկանացուն կնքեց ծաղիկ հասակին մեջ, հարյուր քսան տարեկան, ի խոր սուղ ընկղմելով յուր ազգականներն, դրացիները բարեկամները, հապա յուր պարտատերները, եթե մխիթարվելու բան մը ունինք՝ այն ալ սա է, որ հանգուցյալն կը թողու բարեկիրթ զավակ մը, որ, խոսք տված է Մասիսի բաժանորդագրությունը շարունակել, ամենուն համակրությունն առինքն գրաված ունի և այլն»։


Երբ միշտ այսպիսի լուրերու կը հանդիպիմ Մասիսի մեջ՝ ինքն իրենս կըսեմ.


«Եթե հարուստ մը չամուսնանա կամ չվախճանի՝ Մասիսի ելմտացույցը շատ խեղճության մեջ պիտի իյնա»։


Սույն դիտողությունն ընելես ետքը կը հարցունեմ ես ինձի, թե Մասիսի խմբագիրն ինչո՞ւ կնունքներն ալ չհրատարակեր և կամ վերջապես ինչո՞ւ քահանա չձեռնադրվիր...»։


2 սեպտեմբեր

Թրքական մամուլն կրակ ու բոց կը ժայթքե մեր ազգին մորուքին որ չբռնկիր։ Թերհեմանթ հաքըքաթ կեղծ նամակ մը կը հրատարակե այսօր Դանիել Պաղդասարոֆ ստորագրությամբ։ Այս Դանիելն՝ որ նույնիսկ Թերճեմանը հաքըքաթին խմբագիր Միտհաղն է, կըսե, թե եթե թուրք կառավարությունն