— Քանի՞ դահեկան...
— Այո՛, ձեր կարողությանը համեմատ բան մը ըսե՛ք։
— Ատոր խոսքը հորը հետ պիտի ըլլվի:
— Հայրը ո՞ւր գտնենք. դուք գիտեք հարկավ թե ինչ
կրնաք տալ. ասիկա անանկ բան մէ, որ ամսե ամիս պիտի
առնվի։
— Ամսե ամիս ինչու առնվի. ասանկ գործի մը ելնողը
հարկավ առաջուց պատրաստած է յուր տալիք ստակը։ Բայց
ես ալ ձեզի բան մը հարցունեմ։
— Հարցուցեր։
— Այս ստակն որու որ պիտի տանք նե՝ ան ալ դռնե
պրամագլուխ մը ունի։
— Ինչ կըսեք, տիկին, հազար ոսկիի մոտ դրամագլուխ
ունի այսօր։
— Հազա՞ր ոսկի։
— Այո՛:
— Իմ լսածս հազիվ հարյուր ոսկի ունի եղեր։
— Սխալ է տիկին։
— Քանի՞ տարեկան բան է աս, որ հազար ոսկի ունենա։
— Հազիվ երկու տարվան կա, տիկին։
— Զիս կը ծաղրե՞ր կոր, մադամներ:
— Սաղրելու ի՞նչ կա, տիկի՛ն։
— Վնաս չունի. բայց ինձի ըսին, թե քառասունի մոտ է
եղեր, և մորուքին մեջ ճերմակ ալ ինկեր է։
— Ի՞նչ... մորո՜ւք... մեր ընկերությունը մորո՞ւք ալ ունի
եղեր..
— Թեր ընկերությո՞ւնը...
— Հապա դուք որո՞ւ համար կը խոսեիք։
— Մեր փեսացուին համար չէի՞ք խոսեր։
— Ներեցե՛ք, տիկին, սխալմամբ հոս եկած ենք... Պ.
Ի... յանի տունն ո՞ւր է։
— Մեր քովի տունն է։
— Թողություն կընեք, մենք ընկերության մը համար
դրամ հավաքելու ելած ենք այսօր։
Դուք ալ ներեցե՛ք, ես ալ աղջիկ տեսի համար հյուրերու
կսպասեի այսօր։