Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈՄՈՍԻՆ ԻՐԱՐԱՆՑՈԻՄԸ

<13>

Վարունգ, նոհուտ թոփի, ավանակ և ախոռ... այս բառերով է ահա որ Մոմոս երկու շաբաթե ի վեր կովկասյան բարեբեր խնդրույն մեջ կը ճարակի։


Հայեր, կըսե Մոմոս, վարունգները մեջքերնիդ խոթեցեք և Մուսիո դեմ կռվեց եք ձեր ազատությունը ձեռք ձգելու համար։


Որչափ որ Մոմոս ի վերին երեսս մեզի բարեկամ կը ձևանա, այնչափ ալ ի ներքուստ մեզի թշնամի ըլլալը կը ցցունե։


Վարունգով ե՞րբ ազատություն ձեռք բերված է որ հայերն ալ վարունգով զինվին. եթե այնպիսի բան մը եղած ըլլար միթե հույները մեզի վարունգ կը ձգեին։


Արդարև Մոմոսին՝ Ռուսիո պես ահեղ տերության մը դեմ զմեզ վարունգով պատերազմիլ հորդորելը կը հաստատե թե Մոմոսը հավանաբար բանջարեղեն զինուց զորությունր շոշափելի կերպով զգացած Է. բայց այնպես այդ զենքերն բավական չեն Մուսիո դեմ հաղթանակ տանելու։


Չգիտեր խեղճ Մոմոսը որ հայերն այդ բուսեղեն զենքերնին հունաց դեմ պատերազմելու համար պացած են, և իրավունք ունին, տկարներու դեմ երկաթյա զենքերով կռվիլը վատությանց վատություն է։


Նոհուտ թոփին չմոռնաք կըսե, Մոմոսը։ Ասկից բան մը չհասկցա. միթե ամեն ազգ մեյ մեկ տեսակ կերակուր կը նետե թշնամվույն դեմ. եթե այսպես է, հույներն ալ օր մը մեկու մը դեմ կռվելու ելլան նե՝ միթե թշնամվույն առջև կողովներով սայլանկոզ կամ միտյա՞ պիտի նետեն։


Մոմոս մեզի այս խրատները տալեն ետքը ծաղրանկար մը կը հրատարակե, որուն մեջ Ռուսիո երկիրը ներկայացնելով, ահա հայոց թագավորը ախոռի մեջ է կըսե։


Աս կտորն ալ անհասկնալի երևցավ մեզ. հայերն առ այժմ թագավոր չունին, չըլլա՞ որ Մոմոսին ախոռին մեջը տեսած թագավորը ուրիշ Մեկը ըլլա։ Մոմոսին կը ձգենք այս սխալն ալ ուղղել և կը դառնանք իրեն զրուցել թե՝