Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ շնորհակալության և գովեստից արժանի են հիշյալ մասնաժողովո բոլոր անդամներն, որոնց մին թեպետև միշտ գրաբար կը գրե մասնաժողովո հայտարարությունները։


Այս սովեն գրաբար լեզուն բավական օգուտ քաղեց, եթե շատ մը մարդեր սովեն մեռան՝ մեռյալ մալ սովեն հարություն առավ գոնե, լրագիրներու մեջ քանի մը օրվան համար։


29 սեպտեմբեր

Բ. Դուռն վերջապես որոշեց Տուլչինիոն Քարատաղի հանձնել և այս խնդիրն լմնցնել։


Բայց տեսնենք, որոշումը պիտի գործադրե՞. խնդրույն ամենեն կարևոր կետն աս է։


30 սեպտեմբեր

— Հայրիկ, քերականությունն ուղիդ խոսիլ չսորվեցներ։


— Այո՛, տղաս։


— Ինչո՞ւ ուրեմն լրագիրներեն ոմանք ուղիղ չեն խոսիր...


— Հայրիկ, ի՞նչ է ամուսնությունը։


— Տղա՛ս, սիրո մեջ բարդ բառ մէ, որ երկու բառե կը բարդվի։


— Լապա սիրական ի՞նչ ըսել է...


— Դերանուն մէ, տղաս, որ ամուսնույն տեղ կը գրվի անհավատարիմ ամուսնության մեջ։


Կ. Պոլիս, 1 հոկտեմբեր, 1880

Թո՛ղ տվեք ինձ, պարոններ, որ այս ամսու հիշատակարանիս առաջին օրը կիներու ջիղերուն նվիրեմ։


Ամեն օր կը կարդաք լրագիրներու մեջ արյունային հոդվածներ, մաղձային գրություններ. այսօր ալ իմ ջղային քանի մը տողերս կարդալ հաճեցե՛ք։