Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ժողովուրդը քանի մը լրագրւսց հրատարակած Կովկասյան պատերազմին վրա շարժում ցցուց, այս շարժումով ուրիշ բան մր չըրավ եթե ոչ հայրենասիրական եռանդը ցցուց. և Մոմոս ավելի այդ լրագիրները ծաղրելու իրավունք ուներ քան թե ժողովուրդը, որն որ այն ատեն ծաղրվելու արժանի կըլլար երբ ասանկ լուրի մը առջև անտարբեր և անզգա մնար։ Իսկ եթե հայք ծաղու արժանի են այս շարժման համար, որչափ ուրեմն հույները ծաղու արժանի են իրենց ցնորական երևակայություններով, որթ ամեն օր իրենց բերնեն կը լսվին։


Կը հուսանք որ Մոմոս մեր այս բացատրություններով գոհ կըլլա և չստիպեր զմեզ ուրիշ անդամ այս խնդրույն վրանորեն խոսելու։


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՛ՆՉ ԿՈԻԶԵ

<14>

Իրավ որ մենք ալ չգիտենք ինչ կուզե. բայց սա հայտնի է որ սրբազան Պատրիարքին շրջաբերականին վրա ժողովուրդը մեծավ մասամբ պաղեցավ նորին Սրբազնութենեն։


Նորին Սրբազնությունն այդ շրջաբերականով, որն որ մայրաքաղաքիս բոլոր օտար թերթերն իրարու ձեռքե հափշտակելով թարգմանեցին ու հրատարակեցին, ոչ միայն հալ ժողովրդյան վիճակը եվրոպացոց առջև բոլորովին հակառակ կերպով ներկայացուր, այլ նաև բարեխնամ տերութենեն ալ ծածկեց այն եղեռնա-գործությունները, որոնցմով հայոց ստացվածքն, կրոնքն, կյանքն՝ ու պատիվը բռնաբարված են՝ և կը բռնաբարվին։ Նորին սրբազնությունը իր շրջաբերականին մեջ ըսեր է թե այդ հարստահարությունները կառավարության կամացը հւսկւսռակը գործված են, և լռելյայն կը հաստատե թե դարձյալ պիտի գործվին այդ հարստահարությունները։


Կովկասյան խնդրույն մեջ ալ ժողովուրդը ոչ նվաղ իրավունք ունի կասկածելու Պատրիարքարանեն, որն որ մեկ օրվան մեջ գործն ստուգելով կրնար պաշտոնական ծանուցու-