Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արմտյաց գինն գրեթե կրկնապտկեցավ.


Փոխառության չափն իսկ լրացավ»։


29 հոկտեմբեր

Օսմանյան կառավարությունն ազգային հիվանդանոցին բազում տարիներն հետե հատկացուցած միսն ալ դադրեցուց այս օրերս։


Հիվանդանոցին պատվարժան հոգաբարձությունը ժողովրդյան դիմելով՝ հացին և մսին դադարումեն պատճառած կորուստը դարմանել կաշխատի։


30 հոկտեմբեր

Սովելոց հանձնաժողովն այսօր ալ հետևյալր կը հրատարակե.


«Ինչպես կը նախագուշակեինք՝ ահա արմտյաց գինն օր ըստ օրե կը բարձրանա, սովյալ գյուղորեից բնակիչը ի քաղաք կը խռնին. նոթելոց տխուր թափորք ընթանալ կսկսին, հին նոթության աղաղակն, զոր գարուն պահ մի դադարեցույց՝ վերստին կը վերադառնա։


Ցարդ աղերս, պաղատանք առաջի ողորմածաց արկինք։ Այսօր մեռելոց դիակներ սոցա գթությանց կը ներկայացնեմք»։


Եվ գավառներեն ընդունած տխուր լուրերը կը շարե ժողովրդյան առջև։


Մայրաքաղաքիս ամեն թաղերու մեջ ի նպաստ սովյալներու վերստին դրամ կը հավաքվի...


31 հոկտեմբեր

Անգղիա կը խրատե Հունաստանն, որ համբերե, ապագային մեջ օգնություն խոստանալով անոր։


Արդեն Հունաստանն համբերելու համար խրատի պետք չունի, եթե Եվրոպայեն օգնություն չլինի՝ համբերելու ստիպված է։