Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մով միտքերը հանդարտեցնել և ժողովրդյան օտար լրագրաց մեջ ծաղր ու ծանակ ըլլալուն առիթ չտալ։ Այս խնդրույն մեջ որչափ քանի մը լրագիրք, նույնչափ և թերևս ալ ավելի Պատրիարքարանը մեղադրելի է ժողովուրդը իր ձեռքր խաղալիք ու գործիք ըրած ըլլալուն համար։


ժողովրդյան մեջ անանկ զրույցներ կը պտըտին որ Պատրիարքարանի համար հաջող չեն։ Չենք կրնար այդ զրույցներն հիմակվնե հրատարակել. կսպասենք որ կովկասյան խնդրույն ուսկից ծագած ըլլալը աղեկ մը հաստատվի, որպեսզի այն ատեն Պատրիարքարանի հետ խոսինք։


Դառնանք երեկվան դեպքին։


Ժողովուրդը երեկ նորեն Վալաթիա խռնված էր, ուր ընդհանուր ժողով պիտի գումարվեր։


Ոմանք դարձյալ Կովկասյան խնդրույն վրա տեղեկություն կուզեին, որովհետև որչափ որ Կովկասու մեջ բան մը չկա, Պատրիարքարանն չբարեհաճեցավ, չբարեհաճիր, չպիտի բարեհաճի երկու տողով պաշտոնական ծանուցում մը հրատարակելու։ Երկու երեք քաղաք առաջնորդներուն հեռագիր զարնված էր, մեկուն պատասխանը եկավ, մյուսներուն պատասխանը պիտի գա եղեր... երկու ամիսեն։


Մեկ քաղքեն եկած պատասխանը լրագիրք հրատարակեցին, ժողովուրդը անոր չհավատար կոր. ժողովուրդը իրավունք ունի, ինչու որ ասկից առաջ վեհափառ Կաթողիկոսին կողմե եկած հեռագիրն սխալ հրատարակեցին. Պատրիարքարանը այն ատեն, ինչպես որ ամեն ատեն, կը քնանար կոր, ձայն չհանեց. շաբաթե մը ետքը Մասիս ելավ ըսավ թե՝ մենք սրբազան Պատրիարքեն առինք բուն հեռագիրը և անանկ հեռադիր մը հրատարակեց որ առջի հրատարակվածներեն մեծ տարբերություն ուներ։ Ուստի ժողովուրդը նորեն կստիպվի երեկ Ղալաթիա երթալու, և նորեն տեղեկություն ուզելու, որով աղմուկ մը կելնե, դռնփակի, դռնբացի խնդիր մը կը ծագի, երեսփոխանները կը ցրվին, ատյանը չբացված կը գոցվի։


Կը հուսանք, որ դռնե այս անգամ Պատրիարքարանը երկու տող ծանուցումով կը բարեհաճի, շնորհք կընե ժողովուրդը հանդարտեցնելու։