Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախնաք, որ ձեր հեղինակություններն հարգ և պատիվ չեն գտներ կը սխալիք, քաջալերվեցե՛ք, ո՛վ վախկոտ հեղինակցուներ. գեղեցիկ դերասանուհի մը կը ծածկե ձեր թատրերգություններուն տգեղությունները. օն անդր, սիրտ առե՛ք և ջանացեք սիրուն դերասանուհիներով փայլեցնել ձեր հնացյալ հեղինակությունները...


5 նոյեմբեր

Շնորհավոր նոր վարչություն և բարի սահմանադրություն։ Նոր վարչությունն, որ չորս ամիսներե ի վեր կազմվելու վրա էր՝ վերջապես կազմվեցավ շնորհիվ Աստուծո։


Տար Աստված, որ թղթակազմ չըլլար և քանի մօրեն չպատռվեր։


Հայրենիք հետևյալ կերպով կը շարե նոր վարչության անձերը.


Գերապատիվ տեր Մատթեոս եպիսկոպոս՝ կրոնական գործոց խորհրդական.


Մեծապատիվ Միքայել Էֆենտի Մոմճյան՝ հարաբերական գործոց խորհրդական.


Մեծապատիվ Տիգրան Էֆենտի Յուսուֆյան՝ ներքին գործոց խորհրդական.


Մեծապատիվ Միքայել Էֆենտի Մամիկոնյան՝ կրթական գործոց խորհրդական.


Մեծապատիվ Գարեգին Էֆենտի Մելիքյան՝ տնտեսական գործոց խորհրդական.


Մեծապատիվ Սերոբե Էֆենտի Ազնավուրյան՝ դատական գործոց խորհրդական.


Ահա այս մեծապատիվ անձերուն ձեռներուն մեջն է այժմ ազգին սանձերը։


Մաղթենք, որ սույն նոր վարչությունը հինը փնտրել չտա մեզ։


7 նոյեմբեր

Պիլեճիկի առաջնորդ տեր Ղևոնդ եպիսկոպոս նամակով մը կիմացունե ամենապատիվ սրբազան Պատրիարք հոր, որ