Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտոնեն պիտի հրաժարի, վասնզի Պիլեճիկի մեջ ոչ մարդ կա եղեր, ո՛չ դրամ և ո՛չ զգացում։


Պիլեճիկի դերապատիվ առաջնորդը հրաժարելու տեղ առաջարկելու էր սրբազան Պատրիարքին, որ մայրաքաղաքես քիչ մը մարդ, կտոր մը զգացում և բավական քանակությամբ դրամ ղրկվեր իրեն, որպեսզի կարենար յուր պաշտոնը շարունակել։


Այս երեք հազվագյուտ բաներն անշուշտ անհրաժեշտ պետք են նորին գերապատվության, որ ինչպես կերևի՝ ինքն ալ չունի յուր վրա, ոչ դրամ, ո՛չ զգացում և ոչ մարդ. եթե ինքն ունեցած ըլլար՝ հարկավ յուր ժողովրդյան ալ փոքրիկ մաս մը կը հասներ։


8 նոյեմբեր

Նոր Վարչությունն նիստ ըրավ Պատրիարքարանի մեջ և դիվանատան պաշտոն յաներու փոփոխության վրա խորհցավ, խոսեցավ և մեկնեցավ։


վարչությունն՝ Ազգային ժողովո ասկից առաջ քվեարկած ելմտացույցով չէ կարող յուր պաշտոնն անթերի կատարելու:


Ես կը կարծեմ, որ Ազգային ժողովն կամ ելևմտացույցը պիտի փոխե, կամ այն հրահանգներն, զորս տված է վարչության։ Եթե ոչ մին փոխե և ոչ մյուսն՝ վարչությունն պիտի անդամալուծվի և պիտի սպասե, որ մեկը գա և զինքը Պրոպատիկեի ա վազանին մեջ նետե:


9 նոյեմբեր

Նոր խնդիր մ՚ալ պիտի ծագի մոտերս։


Սսո Կաթողիկոսն Պոլիս գալու համար ճանբա ելած է:


Ի՞նչու կուգա Պոլիս։


Չհարցուցի, վասնզի քանի մը տարիներ առաջ հարցուցած էի, թե ինչո՞ւ Սիս կերթա, և պատասխան առած էի, թե Սսո աթոռն ու թեմն բարեկարգելու կերթա։ Քանի մը ամիս ետքն, երբ իմացա, որ զիս խաբած են ուխտ ըրի, որ մեյ մալ չհարցունեմ, թե ինչո՞ւ Պոլիս կուգա և ինչո՞ւ Պոլսեն կերթա...