Սեբաստիայեն հետևյալ հեռագիրը ղրկած են.
«Կուսակալն ազգային վարժարանիս աշակերտներեն՝
քսանևհինգ հոգի բանտարկեց»։
Ինչո՞ւ համար այս բանտարկությունները։
Վասնզի քանի մօր առաջ կուսակալին քոնաքին[1] առջևը
հայու դիակ մը գտնված է, և երկրորդ գիշերն կուսակալին
քոնաքը[2] քարկոծված է։
Ապա ուրեմն քարկոծողներն բանտարկյալներն են։
Քննություն եղած է։
Բնավ երբեք, քանի որ կուսակալին քոնաքը[3] քարկոծված
է՝ հայտնի է, որ հայերը հանցավոր են։
Այս խնդիրն Բ. Դռան և Պատրիարքարանի մեջտեղ բանակցության
նյութ եղած է. տեսնենք վերջն ո՞ւր պիտի երթա...
Բարեբախտաբար բանտարկության լուր չեկավ այսօր Սեբաստիայեն։
Ես կը կարծեմ, թե կուսակալն Սեբաստիո բոլոր հայերը
բանտարկած է և, հետևապես, դուրսը մարդ չէ մնացած, որ
անոնց բանտարկվիլն հեռագրով իմացունեն մեզ։
Տաճկաստանի մեջ բանտ... բանտի մեջ բանտ...
Ի՞նչ եղավ հայկական խնդիրը։
Բան մալ եղած չէ. նույն վիճակին մեջ է՝ ուր որ էր երկու
ամիս առաջ։
Տուլչինիոն Սև լեռան հանձնվեցավ երկու օր առաջ։ Հունաստան
ալ յուր գործը լմնցնելու է, որ կարգը մեր խնդրույն
գա։
Անգղիո կառավարությունն այժմ ուրիշ խնդիրներով
զբաղած ըլլալով՝ հայկական խնդիրը քիչ մը մոռցած ըլլալ