Այս էջը սրբագրված է
Ես ալ օր մը փորձեցի լեզուս պճնել, բայց վերջեն հուսահատեցա, տեսնելով տգեղ կին մը՝ զոր զարդերն ավելի տգեղցուցած էին։
Ի՞նչու համար խել մը տգեղ լեզուներ պարզությունը կը
թողուն և պճնասիրության մեջ կերթան զիրենք զզվելի ընելու...
Ե՞րբ պիտի դադրինք լրագիրներու մեջ կարդալե այնպիսի
հոդվածներ, որոնց մեջ խոսք չկա և միայն զարդ կա։
Խմբագիրներուն ուշադրությունը կը հրավիրեմ այս կետին
վրա։