Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որու համար որ գրված չէ. թող տվեք որ երկու բառով բացատրեմ միտքս։ Ժամանակավ ամեն մարդ ողբերգություններու ներկայացումներուն հանդիսատես ըլլալ կը փափագեր անոնց մեջ դյուցազնություն տեսնելու համար, այսօր ողբերգություններու մեջ դյուցազնություն փնտրող չկա, այժմ ամեն մարդ ողբերգության մեջ կը փնտրե գեղեցիկ դերասանուհի, շատ անգամ դյուցագնությունը կը սուլեն և սիրուն թևերր կը ծափահարեն. իսկ այն ողբերգությունն՝ որու մեջ գեղեցիկ դերասանուհի չկա, հազիվ մեկ անգամ կը ներկայացվի, երկրորդ անգամին ո՛չ ոք կերթա տեսնել այդ ողբերգությունն՝ ով որ ալ ըլլա անոր հեղինակը, Սոփոկլես, Ալֆիերի, Բոռնեյլ, Ռասին կամ Շեքսբիր... վեպերն՝ որք ժողովրդյան վերքերը բուժելու նպատակն ունին, այսօր ուրիշ բանի չեն ծառայեր, այլ միայն սորվեցնելու մեր երիտասարդներուն թե ի՞նչ եղանակով կը հաջողին հարուստ աղջիկ մառնելով փախչելու։ Ուրիշ հազարավոր օրինակներ ալ կը շարեի հոս, եթե գիտնայի որ գլխու ցավ չպիտի պատճառեի։ Արդ, հարցունեմ այժմ, իմ նամակներս իրենց նպատակին պիտի հասնի՞ն. ո՛չ. ընթերցողներն կարծելով թե զիրենք խնդացնելու նպատակավ գրված են անոնք, կարդալով թերևս քիչ մը պիտի խնդան, մինչդեռ ես կը փափագեի, որ իրենց մազերր փեթտելով, կուրծքերը ծեծելով և քուրձ զգենլով լային ու ողբային իրենց պակասություններուն վրա։ Գոհ եղիք՝ եթե այս չափով լմննա գործը, կսկսին գրողը պարսավել և հալածել։ Թո՛ղ Տիտըրո պոռա թե՝ երգիծանքը մոլիները կը հալածե և կատակերգությունը՝ մոլությունները։ Արդարև, երգիծանքը կը հալածե մոլիները, բայց մոլիներն ալ չեն դագրիր հալածելե երգիծաբանները... Բայց ինչ որ ալ ըլլա՝ որովհետև խոստացած եմ գրել պարտավոր եմ խոստումս գործադրել, թեպետև թուրք կառավարությունն ալ խոստացած էր վեց տերություններուն գրել այն բարենորոգումներն, զորս պիտի մուծաներ Հայաստանի մեջ և մինչև այսօր չգրեց։


Հետաքրքիր եք հարկավ գիտնալու թե ի՞նչ դույն առավ հայկական խնդիրը: Առ այժմ նոր գույն մառած չէ՛, թեպետև շատերը վարդագույն ցույց տալ կուզեն զայն, բայց ես կը վախնամ, որ յար առաջին գույնն ալ չնետե։ Բարենորոգումն