Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


արդեն այնպիսի ապրանք մէ՝ որ մայրաքաղաքիս մեջ իսկ մեծ դժվարությամբ կրնա մտնել, թող թե Հայաստանի մեջ որ փոխադրությունը դյուրացնելու համար ո՛չ շոգենավ ունի և ո՛չ շոգեկառք։ Վեր տերությունները Տուլչինիոյի առջև նավատորմիղ մը ղրկելով՝ ստիպեցին Թուրքիան Տուլչինիոն Քարատաղի հանձնելու, և Քուրքիան ծանուցագրով մը հայտնեց թե՝ յուր անկեղծությանն ապացույց մը տալու համար որոշած է Տուլչինիոն Քարատաղի հանձնել։ Թուրքիան անկեղծության ավելի մեծ ապացույցներ ալ ցույց տված է Վերջին պատերազմեն ետքը Ռուսիայի, Անգղիայի, Ավստրիայի, Ռումանիայի, Սերվիայի և Պուլղարիայի այնչափ հողեր տալով, բայց Հայաստանի խնդրույն մեջ անկեղծության ապացույց մալ տալու տրամագիր չերևիր, վասնզի գիտե որ նավային ցույց չկցնար տեղի ունենալ Վանա մեջ՝ զոր Գարագաշյան էֆենտի յուր նոր Աշխարհագրությանը մեջ Քյուրտստան փոխադրած էր և հետո իրեն ուղղված դիտողություններուն վրա հաճած. էր զայն նորեն Հայաստան բերելու։ Եթե Գարագաշյան էֆենտի Վան քաղաքը Միջերկրականի մեկ եզերքին վրա բերեր՝ այն ատեն շատ դյուրին էր բարենորոգումներ մտցունել Վանա և... Գարագաշյան էֆենտիի աշխարհագրությանը մեջ։ Անգղիական լրագիրներն՝ որք կը պնդեին թե արևելյան առկախ մնացած խնդիրները լուծելու համար թագուհվույն կառավարությունր մինչև վերջը պիտի աշխատի, այժմ կըսեն թե Տուլչինիոյի հանձնվելեն ետքը Անգղիան եթե առանձին մնա՝ ավելի առաջ չպիտի երթա։ Հիշյալ լրագիրներուն այս հայտարարության վրա Հայկական խնդիրն ոմանք երազ անվանեցին, և ոմանք Եվրոպայեն բարիք հուսալն հիմարություն է հրատարակեցին։ Ես Հայկական խնդիրն երազ չեմ համարիր, ո՛չ ալ Եվրոպայեն բարիք հուսալն հիմարություն. այլ կը հավատամ, որ եթե մենք ալ աշխատինք, Հայաստանի վիճակն անպատճառ փոփոխություն մը պիտի կրե դեպի լավն, մանավանդ շնորհիվ սրբազան Պատրիարքին որ ամեն ճիգ կը թափե յուր ժողովրդյան ապագային համար։ Բայց ներկայն ո՞վ պիտի խորհի։ Սովը նորեն յուր սևափետուր թևերը կը պարզե Հայաստանի մեջ, Սովելոց հանձնաժողովը գթության հրավեր կը կարդա, հարուստ-