Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված է. հանիրավի ըսի, վասնզի իրավունք չունինք, կըսե չգիտեմ ով, մեղադրել կույրն՝ թե ինչու չտեսներ, խուլն՝ թե ինչո՞ւ չլսեր, այս ազգն, կըսեմ, յուր կարողությանը չափով օգնեց այդ երեք ընկերություններուն՝ որոց յուրաքանչլուրն կարող կը լիներ այսօր երեք չորս կանոնավոր վարժարաններու գոյությունն հաստատուն եկամ ուտներով ապահոված ըլլալ և հետզհետե անոնց թիվն ավելցնել, եթե երկու ժամը անգամ մը դպրոց բանալով լրագիրներու մեջ փառավորվելու փառասիրությունն չունենար։ Ինչո՞ւ այդպես չվարվեցավ. ասոր պատասխանը տված է մեկն ըսելով՝ «Թատրոնի մը մեջ առջի բերան կարճահասակ դերասաններ ընդունելու չէ, վասնզի անոնք պիտի աշխատին իրենցմե ավելի կարճահասակ դերասաններ բերելու»։ Այդ ընկերություններուն գործադիր ժողովեերուն մեջ բարձրահասակ անդամներ կայի՞ն. գործերը բացասական պատասխան կուտան։ Այսօր Միացյալ ընկերության գործերը վարողն բարձրահասակ է. ապագան թո՛ղ պատասխանե։ Անցնինք Արհեստասիրաց ընկերության, որ հաստատ քայլերով ընթանալ կը թվի և որ լրագիրներու գրասենյակներուն մեջ չանցուներ օրերն իր վրա գովեստներ հրատարակել տալու համար։ Ունինք նաև, ինչպես գիտեք, Դպրոցասեր-հայուհյաց և Ազգանվեր-հայուհյաց ընկերություններ, որք գեղեցիկ սեռն դաստիարակելու գեղեցիկ պաշտոնն ունիս։ Ասոնք ևս լրագիրներու մեջ մեծ աղմուկ կը հանեն և աս կասկած կուտա ինձ՝ թե գործեն ավելի խոսք ունին. այսուամենայնիվ ամեն օր մոմ կը վառեմ և կաղոթեմ Աստուծո, որ կասկածս սխալ ըլլա։ Ինչ ընեմ, մխիթարություն մը պետք է։ Ինչ ըսեմ ես այդ սրամիտ և կատակասեր Շահնուրին, որ «Ազգանվեր հայուհյւսց» ընկերության ատենապետուհվույն գրաբար նամակին վրա գնդասեղի ծայրովն դպավ։ Մեծ վերք մը բացավ գրաբարին վրա՝ որ լալով և ողբալով գնաց գեղեցիկ սեռին գիրկն ինկավ։ Շահնուրին գնդասեղին ծայրով մեծ հարված մեղավ քանի մր գրագետներուն։ Աստվածներուն և աստվածուհիներուն մեջ վեճ ծագեցավ, Անահիտ, Արամազդ, Դիմետրե, Հերմես, վերջապես Լույսի ընկերության բոլոր շոգենավներն մասնակցեցան այս կռվույն։ Աստվածուհիներն, որ պաշտպանողական դիրք մը բռնելու էին, աշխար-