Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեպաշտ և վեհանձն խմբագիրներն, որոց առաջինն կը խոստանա շաբաթը հիսուն օխա կարագ նվիրել ազգային հիվանդանոցին, երկրորդը՝ հիսուն օխա միս և երրորդը հիսուն օխա բրինձ։ Ալ ով կրնա պնդել թե Պոլսո հայ խմբագիրներն բարեգործություն չեն ըներ...


Սոկրատա աշակերտներեն մին երբ Սթրեբսիատին Աթենքը ցույց կուտար քարտի վրա և ամպերու մեջ, Սթրեբսիատն կը պատասխաներ թե «Սխալ է, Աթենքին չնմանիր այդ, վասնզի դատավորներ չեմ տեսներ իրենց աթոռներուն վրա բազմած» և այս պատասխանով Արիստոփան կակնարկեր Աթենացոց այն մոլության զոր ունեին դատ վարելու։ Բնականաբար շատերն այժմ չպիտի հավատան խմբագրաց երրորդության այն բարեգործության՝ պատասխանելով թե «Խմբագրաց համար շահ մը չենք տեսներ այդ գործին մեջ»։ Այո՛, հիշյայ խմբագիրներն հրապարակավ խոստացած են ընել այդ նվերներն, միայն թե քանի մը եթեներ կան այս բարեգործության մեջ։ Այդ խմբագիրներն այն ատեն պիտի սկսեն այդ նվերներն, եթե ազգայինք բարեհաճին անոնց թերթերուն յուրաքանչյուրեն 1000—1500—2000 օրինակ դնել օրը, եթե 999—1499—1999 օրինակ վաճառվին՝ գթասիրտ խմբագիրներն ցավոք սրտի պիտի զրկվին այդ բարիքն ընելե կամ իրենց նվերին քանակությունն ավելցնելե։ Հայտնի է թե խմբագրաց այս բարեգործությունն, թեև եթեով ընկերացած, կրնա շահավետ լինել Ազգային հիվանդանոցին և մանավանդ այդ խմբագրաց, միայն թե որոշել հարկ է թե ժողովուրդն ընթերցասիրության նպատակավ բարեգործության պիտի վարժվի, թե բարեգործության նպատակավ ընթերցասիրության, վասնզի ասոնց երկուքն ալ հավասարապես կը պակսին մեր մեջ։ Մենք այդ խմբագրաց փափուկ զդացմանց քաջածանոթ լինելով՝ չենք կրնար երևակայել, թե միմիայն իրենց շահու աղբյուր ստեղծելու նպատակավ այդպիսի որոշում մը տված լինին։ Ինչպես չենք կրնար մեղադրել այն սափրիչն, որ վեհանձնաբար կը խոստանա շաբաթը 100 օխտ միս տալ ձրի Ազգային հիվանդանոցին, եթե շաբաթը հազար ազգայինք իրեն խանութն երթան և ածելվին, ինչպես ոչ ոք կրնա պարսավել այն անձնանվեր և ազնիվ պատանին, որ կր խոստանա Միացյալ