— Ոչինչ, պատասխանեցի, ամենայն քաղաքավարությամբ և ավելցուցի թե պատրաստ եմ իրեն օգնել եթե կարողությունս ներե:
— Շնորհակալ եմ. արտասուքին նույնահանգ բառ մը
կը հիշե՞ք։
— Սուգը:
— Այդ բառն իմ հայտնել ուզած իմաստին չգար։
— Ձուկն ինչպես է։
— Ձո՞ւկն, գոչեց մեկեն ի մեկ սթափվելով։
— Այո՛, ձուկն:
— Բայց ի՞նչ տեսակ ձուկ:
— Որ տեսակեն որ կուզեք կրնաք գնել։ Օրինակի համար՝
օձաձուկ, վահանաձուկ, մելանաձուկ, պարպունյա, լիքորինոզ, սարտելա... բայց, կաղաչեմ, ըսեք ինձի, ձուկին
տեսակն ինչո՞ւ կը հարցներ, ուտելու համար չեք փնտրեր
կարծեմ ձուկն։
— Ուտելու համար չէ, սակայն ինձի քառավանկ և մեծ
ձուկ մը պետք է։
— Վահանաձուկն կարող է այս մասին ձեզի оգտակար
լինել։
— Շնորհակալ եմ, ըսավ և նորեն հիշողությանը դիմեց
ուրիշ բառ մը գտնելու համար, վասնզի քանի մը վայրկյանեն
նորեն սկսավ մրմրալ «իմ հոսեցե՛ք արդ արտասուք... արտասուք... արտասուք...» և քերթողին արտասուքն չէին հոսեր
և սակայն իմ ծիծաղներս կուգային, վասնզի նա արտասուք
չուներ և ես ծիծաղներ ունեի որ կուգային արտասուքին
եղած հրավերին վրա։ Հեռացա այդ բանաստեղծին քովեն
և այն օրեն ուխտ դրի բնավ չարտասվել դրական ասպարեզին
վրա, սրդողելով արտասուքին դեմ՝ որ համառ է և
հազար անգամ ալ հրավեր կարդաս իրեն չբարեհաճիր պատվել
զքեզ... կարծես Ազգային ժողովին նիստերուն հրավիրված
երեսփոխան մէ... Իմ բարեկամ և ամբողջ հայ երիտասարդության բարեկամ պարոն Գրասեր Ատոմն լավ գիտե
վարվիլ արտասուքին դեմ, բնավ չհրավիրեր զինք և սակայն
արտասուքներն իրմե բնավ չեն բաժնվիր... թող ուրեմն պարոն
Գրասեր Ատոմին գրիչն լա և ողբա իմ գրիչս պետք է որ