Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վստահ եմ, որ առանց արյունահեղության խաղաղությունը կը տեսնենք։

Լորտ Տերպի

Հետևություն.


«Խաղաղությունը կամ կը հաստատվի, կամ չհաստատվիը»։


Մեր խոնարհ կարծիքն ալ աս է։


<16>

Մարդս քաղաքականության արդի վիճակին վրա խորխած ժամանակը ինքզինքը Քարագեղի կամուրջին վրա կը կարծե կոր, կառավարությանց բռնած ընթացքն ալ տեսնելով կամուրջի վրա գտնված մուրացկանները կը հիշե կոր։ Մեկուն տասը փարա ողորմություն տվիր, չորս հինգը մեկեն ձեռվընին բացած ետևեդ կը վազեն ողորմություն ուզելու:


Հունաստան, որ իր չեզոքությամբը նշանավոր եղած էր, այս օրերս ան ալ ձեռքը բացեր մեր ետևեն կը վազե։


— Կտոր մը բարեկարգություն ալ մեզի տվեք, եղբայրներուս տանիմ պիտի։


— Մանրուկ չունիմ։


— Պոսնային, Հերսեկին ու Պուլղարիային պիտի տաք ձզեր։


— Սուտ է։


— Մեռելներուդ հոգվույն համար ըլլա, տվեք։


— Չեմ կրնար տալ, ըսի ա՛։


— Կաղաչե՛մ, պարապ մի՛ դարձնեք ինձի։


— Երկար ըրիր։


— Դուք բարի մարդ մեք, բարեսիրտ եք, առատաձեռն եք։


— Ժամանակ չունիմ հիմա։


— Ձեր տունեն աղքատ մը պարապ դարձած չէ, կաղաչեմ։


— Այն ժամանակները անցան։


— Զավակներուդ սիրուն համար ըլլա։


— Կորի՛ սրկից։