Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերթն որ ամեն ագգասեր մարդու և ողջամիտ ազգայիններուն համակրությունը կը վայելեր։


Մենք խոնարհաբար կը խնդրենք հարգելի Սոփիա Մսերյանե որ Փարոսին վերահրատարակության ձեռնարկե առ ոչինչ գրելով այն ամեն քննադատություններն որ անկեղծ ոգիե չեն բխիր։ Այն զինվորն որ պատերազմելու կերթա, պետք չէ որ ետ դառնա երբ գնդակ մը յուր վերարկուն ծակե։


Երթայք բարյավ, իմ ծիծաղներ, եթե Թուրքիո Հայաստանեն պիտի անցնիք, զգուշա՛ցեք որ քյուրտերեն չկողոպտվիք՝ թեև կողոպտվելու համար ոչինչ ունենաք։


<6>

Կ. Պոլիս, 25 հունվար, 1882

Պատասխանատու գտնելու դժվարությունը։ — Անգլուխ մարմին մը որ կը շարժի։ — Բևեռագիր լուրեր։ — Վերջին տեղեկություն մր։ — Եվրոպիո համար այո՛, Ասիո համար ոչ։ — Փունջին ծրարն կամ Թերնեժանի ծրարները։


Հավասի գործակալությունն Բարիզեն կամ Լոնտրայեն բնավ տեղեկություն չտար մեզ ամենապատիվ սրբազան Պատրիարքին հրաժարականի խնդրույն վիճակին վրա։ Ժողովուրդն հետաքրքրությամբ կը փափագի գիտնալ թե ի՛նչ կերպարանք առավ այս խնդիրը. խմբագիրներն ոչինչ գիտեն այս մասին, վարչությունն երեսփոխանության կը հարցնե թե ի՞նչ վիճակի մեջ կը գտնվի հրաժարականի խնդիրն, երեսփոխանությունն ատենապետաց դիվանին. դա ևս ամենապատիվ սրբազան Պատրիարքին որ կը հարցնե մեզ «Ինչ եղավ հրաժարականիս խնդիրը»։


Այս խնդիրն օրվան խնդիր չէ այլ ես, տարվան խնդիր է... Շատ հավանական է որ, և աշխարհիս վրա ասկե ավելի հավանական ոչինչ կա, այս խնդիրն քանի մը ժամանակ ևս տևե, բայց բնավ հավանական չէ, և աշխարհիս վրա ասկե ավելի անհավանական ոչինչ կա, գտնել պատասխանատու