գևելն. այս խնդրույն նկատմամբ ի՞նչ կարող ենք գրել առ Բ.. Դուռն, սպանություն չէ որ թաքրիր մը ղրկենք և սպանիչին պատժվիլն խնդրենք, ծնունդ մը տեղի ունեցած է և Ազգային. ժողովն ուրախություն զգալու է այս լուրին վրա, որ կը հաստատե թե քյուրտերն քայլ մառած են դեպի քաղաքակրթություն, զղջացած են չարիքներուն վրա զորս գործած են, ապաշխարելու ելած են և որոշած իրանց ձեռամբ սպաննված անձերուն պակասն լրացնել։ Այս է իմ կարծիքս։ Եթե Ազգային ժողովն այս դեպքին մեջ ազգային իրավանց բռնաբարում և ժողովույս ներքին կանոնադրության ոգվույն հակառակող կետ մը նշմարե, Վարչությունն պատրաստ է ամեն՛ միջոցներ ձեռք առնելու որ այդ տղան չծնի, իսկ եթե իրոք ծնած է՝ պատրաստ է դարձյալ պնդել Բ. Դռան մոտ, որ ուրիշ անգամ չծնի (ի ջրո և ի հրո անշուշտ)»։
Ինչպես տեսնվեցավ, պատասխանատու մարմիններն՛
այնպիսի լեզու մը կը գործածեն, որ բոլոր պատասխանատվությունը ժողովրդյան վրա կուգա կը ծանրանա՝ ժողովրդյան,
որ յուր ներկայացուցիչն ընտրած է և բանի մը չխառնվիր։
Մենք շատ ուրախ կը լինեինք՝ եթե հրաժարականի խնդիրեն
մանչ տղաներ միայն ծնեին և այն ատեն խոնարաբար
կը խնդրե ինք սրբազան Պատրիարքեն, որ քառասուն
տարի հրաժարի, սակայն միշտ մանչ չծնիր և մեղք է այս
ժողովրդյան։ Հարկ անհրաժեշտ է որ երեսփոխաններն միանան
և ազգին Պատրիարքն բարձրացնեն վերստին յուր աթոռին
վրա, Ծիծաղներուն թողլով այս խնդրույն պատճառավ
ազգին կրած վնասներուն պատասխանատուն գտնել և ազգին
ցույց տալ։
Անիշխանություն չկա ազգիս մեջ, կը պոռա Վարչությունն
որ չկա։
«Սրբազան Պատրիարքին հանձնարարությանը վրա Վարչությունն,
կ՝ըսե Մասիս, ազգին ընթացիկ գործերը կը կարգադրես։