Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա չիքն որ իքին գոյությունը կուրանա... Ահա հանելուկ մը...


Որքան ալ սեր ունենամ ազգին սիրելի Պատրիարքին վրա, դարձյալ այդ սերն ինձի չներշնչեր կարողություն մը որով կարենամ ըմբռնել թե սրբազան Պատրիարքին հրաժարում են հետո Վարչությունն՝ որ սրբազան Պատրիարքեն ընտրված է, ի՞նչպես կարող է շարունակել յուր պաշտոնն զոր չէր կատարեր արդեն նույն իսկ այն օրերն, ուր նորին սրբազնությունն կը նախագահեր անոր նիստերուն։ Մասիսն ալ կզգա հարկավ թե Վարչությունն հրաժարյալ կը նկատվի այն վայրկենեն՝ ուր յուր նախագահն կը հրաժարի, և այս զգացումն կը հայտնե կերպով մը, ծանուցանելով թե ներկա վարչությունն (որ թեպետ և գոյություն չունի յուր նախագահին պաշտոնե քաշվելեն հետո, բայց) սրբազան Պատրիարքին հանձնարարությանը վրա կը գործե և այլն, բայց հրաժարյալ սրբազան Պատրիարքն իրավունք ունի՞ նոր Վարչություն կազմելու, կամ հրաժարյալ վարչություն մը վերստին հաստատելու, ո՛չ։ Այսպիսի հանձնարարություն մը ըրած է նորին սրբազնությունը. քավ լիցի. եթե հրաժարյալ է. և եթե ըրած է. ըսել է թե ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրն իրավունք ունի յուր ընտրած խորհրդականներն պաշտոնի վրա պահելու և այս իրավունքեն կը հետևի թե սրբազան Պատրիարքն հրաժարած չէ և կը պատրաստվի յուր աթոռն վերադառնալու։ Այս հետևությունն ամենուս սիրած և ուզած հետևությունն է։ Սպասելով սրբազան Պատրիարքի վերադարձին՝ չկորուսնենք սակայն մեր պնդելու իրավունքն թե ազգն այսօր ունի Վարչություն մը որ գլուխ չունի՝ կը շարժի և կը գործե։


Բարեկամներես մին քանի մը տարիներ առաջ պատմեց ինձ թե ճակատամարտի մը մեջ ռումբ մը կուգա քաջ զորավարի մը գլուխը կը տանի. թե անմիջապես փայտե գլուխ մը կը շինեն գլխատ զորավարին և հանգստյան թոշակ մալ սահմանելով իրեն՝ քաղաքը կը ղրկեն զինք և թե այս զորավարն մինչև այսօր մեզի պես գլուխը կը շարժե և կը խոսի։ Չհավատացի նույն օրն. մանավանդ թե բարեկամիս միամտությանը վրա քիչ մալ խնդացի, որո՞ւ մտքեն կանցներ թե