ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄ
<1>
Առաքեն անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1870 թվականի. դեկտեմբերի 12-ին (№ 23)։ Այս և հաջորդ բոլոր տեքստերի պատրաստման համար օգտագործված են սկզբնաղբյուրները՝ այսինքն առաջին հրատարակությունները: Պարոնյանի սույն հոդվածը ամբողջությամբ այլաբանություն է։ Հեղինակը ծաղրել է ժամանակի մամուլի տգիտությունը, լուրերի հակասականությունն ու աղավաղումները, թափթփվածությունը, որոնց հետևանքով թերթերի հաղորդումները վերածվում էին ահավոր շփոթի։
Պարոնյանը գիտավորյալ ժամանակի թերթերի նմանությամբ ստեղծել
է խառնաշփոթության մի պատկեր, որի հերոսներն են կենդանի մարդիկ,
պատմական դեմքեր, և ուր հիշատակվում են զանազան թերթերի, քաղաքների, վայրերի և նույնիսկ դեղորայքի անոններ ու թուրքական արտահայտություններ։
1. «Սբեքթեյթըռ» — Անգլիական թերթ։
2. «Բալ Մալ» — Պահպանողական ուղղության անգլիական թերթ,
Գլադստոնի օրգանը, հիմնադրված 1865 թվականին։ Թերթը կոչվել է Լոնդոնում իր կլուբներով հայտնի փողոցներից մեկի (Պել Մել) անունով
The pall mall gazette.
3. «Պատեմ Պատեմ» — Պատեմ Պատեմը աղավաղված անունն է չեխոսլովակյան հայտնի բուժավայր Կարլովի Վարիի, որը կոչվել է և Բադեն Բադեն։ Պարոնյանի կողմից դիտավորյալ աղավաղումը Պատեմ՝ թուրքերեն նշանակում Է նուշ։
4. «Լահանա պրասայի թարլա» — «Լահանան» (կամ լախանա) կաղամբն Է, «պրասան»՝ բրասը (բանջարեղենի մի տեսակ), իսկ թարլան
դաշտը, որով նախադասության ուղղակի իմաստն է՝ կաղամբի և բրասայի,
դաշտից քաղված տեղեկություն։ Ենթագրում ենք, որ ծաղրված Է «Փունջը»,
որովհետև այլ առիթներով ես Պարոնյանր «Փունջը» նմանեցրել է կաղամբի արտի, նկատի ունենալով նրա մտավոր աղքատությունը։
5. «Լորտ Կրանվիլ քաղաքեն Ավրատ ալան լրագրին կը գրեն...» —
Այս անուններով քաղաք և լրագիր գոյություն չունեն, առաջինը Ջորջ