Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրանվիլն է, անգլիական քաղաքական գործիչ, իսկ երկրորդի ծանոթությունը տողատակին տրված է հեղինակի կողմից:


6. «Օրիոժեն» — Ակնարկում է «Դիոժեն» թուրքական թերթը։


7. «Նուվել բրես լիպըրըր լրագիրները» — «Նուվել պրես լիպրը» ֆրանսիական թերթ է։ Պարոնյանը դիտմամբ գրում է «լրագիրներ» ծաղրելու համար ժամանակի որոշ խմբագիրների տգիտությունը։


8. «Լա Բաթրի ան Տանժե, Տեյլի նիուս, Օբինիոն Նասիոնալ լրագիրը»— հակադրություն վերևի երգիծանքին, այստեղ իբրև մի լրագիր հիշատակված են ֆրանսիական «Լա Պատրիան Տանժե», «Օբինիոն Նասիոնալ» և անգլիական «Դեյլի նիուս» թերթերը:


9. Ռևերսուրուսը գյուղաքաղաք չէ, այլ Պիոս IX պապի 1867 թվականի հուլիս 12-ի կոնդակը (տե՛ս «Խտղտում», <2>, ծանոթ. № 2), իսկ «Սիյիվրին» աղավաղված անուն է Պոլսի մոտակա Սիլիվրի գյուղաքաղաքի։


10. «Քյոմյուրնյու Ավրամ անուն ազատաբույր լրագրին...» — Բառացի՝ ածխավաճառ Ավրամ. նման անունով լրագիր գոյություն չունի։ Պարոնյանը դիտավորյալ հնարովի այդ թերթին ազատաբույր է անվանում, շեշտելով հակասությունը թերթերի անվան և բովանդակության միջև:


11. «Քուրիե տ’օրիան» — Պոլսում լույս տեսնող ֆրանսիական թերթ:


12. Սամաթիան Պոլսի թաղերից է, ներկայացված իբրև թերթ։


13. «էորոբ» — Ֆրանսիական թերթ:


14. «Նոր Ժերման լրագիրն...» — Ակնարկը անհայտ է,


15. «Պելլաաոնա քաղաքեն հեաևյալը իմաց կուտան Աչիտուս Թարթարիքուս անուն թթու լրագրին» — Նման անունով քաղաք ինչպես և թերթ գոյություն չունեն։ Բելլադոնը (belladonna) հանգստացուցիչ դեղ է աղեստամոքսային տրակտի ցավերի համար, իսկ Ալիտուս թարթարիկուսը (Acidum tartaricum) թթոս:


16. «Թարթարուս էմեթիքուս սնուն ստամոքսը խառնող ազատախոս թերթը...» — Պարոնյանը թերթի տհաճ, սիրտ խառնող բովանդակության համար անվանել է Emetinuem tartaricum, որը գեղ է և ունի փսխեցուցիչ հատկություն։


17. «Թան» — Ֆրանսիական քաղաքական օրաթերթ, հիմնադրված Փարիզում 1829 թվականին։ «Թանին» աշխատակցել են Ֆրանսիայի քաղաքական, գրական հայտնի դեմքերը, ինչպես Գիզոն Անատոլ Ֆրանսը և ուրիշներ։


18. «Ասուպլիմաթո Քորոզիվո անուն քաղաքագետը...» — Հեգնելու համար ժամանակի մեզ անծանոթ խմբագիրներից մեկի տգիտությունն ու աղավաղումները, Պարոնյանը հականեխիչ Hydrargyrum bichloratum Corrosivum (sublema) դեղը ներկայացրել է որպես մարդ, քաղաքական գործիչ:


19. «Փեհլիվան յագըսը անուն թերթին մեջ» — «Փեհլիվան յագսըն», ո՛չ թե թերթ է, այլ ժողովրդի մեջ տարածված, զանազան ցավերի դեմ գործածվոդ սպեղանի (յախու)։