20. Նոյեմբերը 30 օր է, իսկ ժամացույցի Հաշվումր մինչև 12-ն էր Պարոնլանի ժամանակ։ Ծաղրված է թերթերի ծայրահեղ անպատասխանատվությունը փաստերի Հիշատակման մեջ։
21. «Քյուչյուք Չեքմենեեն հետևյալը զրված է էսկինի Մոշոնին» —
Քյուչյուք Չեքմեհեն Պոլսի արվարձաններից է, իսկ Հանձին Հնակարկատ
(էսքիճի) Մոշոնի ակնարկում է որևէ հրեայի։
22. «Կոմս Դամարինտի ազդու նամակ մը գրեր է Ալոես իշխանին» —
Դամարինտին աղավաղված անունն է դեմիրինտի զովացուցիչ խմիչքի,
իսկ Ալոեսը դեղ է (AlOCS), կիրառվում է որպես լուծողական։
23. «Կամպեթթա քաղաքեն գրված նամակե մը առնելով Պազեն լրագիրը...» — Կամպեթթա քաղաք և Պազեն անունով լրագիր գոյություն չունեն։ Առաջինը Լեոն Գամբետտան է, ֆրանսիական Հայտնի քաղաքական գործիչ, իսկ երկրորդը՝ ֆրանսիական մարշալ Աշիլ Բազենը։
ԼՈԻՐԵՐ
<2>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1370 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 26)։
1. «Լուարի բանակ» — Լուարը գետ է Հյուսիս-արևմտյան Ֆրանսիայում և ոչ թե բանակի անուն։ Ինչպես այս բաժնի սկզբում, շարունակության
մեջ ևս ծաղրված են ժամանակի որոշ թերթերը։
2. Կիյյոմը ո՛չ թե քաղաք է, այլ Վիլհելմ անվան ֆրանսիական ձևը։
3. <...խուշ խումրի շինեն նե...» — Բառացի՝ թռչուն աղավնի. ակնարկը
նոր տարվա օրերին երեխաների համար խմորեղենից պատրաստված զանազան թոչունների մասին է:
4. Պարոնյանը «կոկորդիլոսաց ազգ» է անվանում անգլիացիներին,
որոնց գերիշխանությունից ազատագրվելու համար Հնդկաստանը պետք է
«բնաջնջեր» անգլիացիներին։
ՓՈԻՆՋԵ ՔԱՂՎԱԾ
<3>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1871 թվականի հունիսի 19-ին (№ 43)։
1. «Փունջ» — Քաղաքական, գրական և ազգային շաբաթաթերթ. լույս
է տեսել Պոլսում 1860—1907 թվականներին Հ. Ալաճաճյանի խմբագրությամբ: Այս ամբողջ հատվածում, ուր փաստերն ու սնունները խառնված են միմյանց, չկա քերականական որևէ սկզբունք, ծաղրված է «Փունջի» տգիտությունը, և անուղղակիորեն սուլթանական կառավարության ապիկար պաշտոնեությունը։