Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուստի, ասոնց այս ընթացքր կարծել կուտա մեզ, թե վեց ամսվա զինադադարի համար հետևյալ պատասխանն պիտի ընդունինք։


— Շնորհակալ ենք ձեր առատաձեռնութենեն, բայց մեզի մեկ ամիս պետք է, հինգ ամիսը ձեր քովը մնա։


Իսկ եթե ընդունվի՝ տարակույս չկա, որ խաղաղոլթյունը պիտի փութա յուր դրոշր փնտրելու, և եթե գտնա՝ պարզելու։


Եվ սակայն բոլոր աշխարհ փափագներով լեցված են։ Աս փափագներր ո՛ւր դնենք։


Օրինակի համար, լորտ Րըսըլ Թուրքիո բարեկարգվելուն կը փափագի եղեր և ոչ թե Ռուսիո Պոլսո տիրապետելուն։


Լորտ Կլատսթընը Պուլղարիո անկախության Կը փափագի եզեր։


Լորտ Տերպին ընդհանուր բարեկարգության կը փափագի եղեր։


Պիսմարքն ալ սա անցած դարձած բաներեն օգուտ մը քաղել կը փափագի եղեր։


Պարոն Քումանտուրոսը Եպիրոսի, Թեսաղիո բարեկարգության կը փափագի եղեր:


Բրենս Կորչաքովը, իբրև արտաքին գործոց պաշտոնյա Հիսուսի, քրիստոնեից աղեկ վիճակ ունենալուն կը փափագի եղեր, առանց Հայաստանի քրիստոնյաներուն նայելու։


Մեր բրենս Խիկարն ալ, անշուշտ Հայաստանի հայոց բարեկարգության կսպասե անհամբեր։


Ինչպես հայտնի է, ամեն մարդ իր Կարապետը կուլա կոր... և միթե այսչափ փափագներ կրնային քիչ միջոցի մեջ կատարվիլ, անշուշտ ո՛չ, ուստի լայնածավալ զինադադար մը կրնա այս գործերը կարգադրել։


Իրաց այս վիճակին մեջ հրեաները չելա՞ն Երուսաղեմնին ծախու առնելու։


Ինչ կըսեք։