1. «Աժանս Հավաս» — Ֆրանսիական հեռագրական գործակալություն. Հիմնադրված է Փարիզում 1830 թվականին Շարլ Հավասի կողմից։
2. Ըստ հունական դիցաբանության Հիմենը ամուսնության աստվածուհին էր։
3. Արամազդ — Հայկական դիցաբանության մեջ աստվածների հայրը
(Զևս)։
4. Այսինքն՝ գինարբուք։ Ըստ ավանդության Նոյը զբաղվում էր խաղողագործությամբ և սիրահար էր խմիչքի։
ԿՌԻՎ
<4>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի հունիսի 26-ին (№ 187), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. «Թայմզ» — Անգլիական պահպանողական օրաթերթ, հիմնադրել է
Զոն Ուոլտերը 1875 թվականին Լոնդոնում։
2. «Ավընիր» — Օրաթերթ, լույս է տեսել 1830 թվականից աբբա Լամմմընեի գլխավորությամբ «Աստված և ազատություն» բնաբանով։
3. «Տեյլի Նիուս» — Անգլիական լրագիր։
4. «Ֆիկարո» — Ֆրանսիական բուրժուական օրաթերթ, լույս է տեսնում Փարիզում 1854 թվականից։
5. «Բեի» — Քաղաքական օրաթերթ, հրատարակվում էր Փարիզում
1849 թվականից Ալլեցի խմբագրությամբ։ 1850 թվականին թերթի ղեկավարությունը ստանձնում է Լամարտինը։ Լուի Նապոլեոնի պետական հեղաշրջումից հետո «Պեին» վերածվեց օրաթերթի և իր գոյությունը պահպանեց մինչև. 1905 թվականը։
6. «Կոլոս» — Քաղաքական և գրական օրաթերթ. Լույս է տեսել Պետերբուրգում 1863—1884 թվականներին, հրատարակությամբ ու խմբագրությամբ Ա. Կրաևսկու։
7. «Ապենտփոստ» — Գերմանական լրագիր։
8. «Լթնոր» — Ֆրանսիական թերթ։
9. «Թակլպլաթ» — Գերմանական լրագիր։
10. «Թալպկաթ», — Դիտավորյալ աղավաղումը «Թագլբլադ» Գերմանական թերթի:
11. Այսինքն՝ Սերբիան պիտի չպատերազմի Թուրքիայի դեմ։ Սերբիան 1876 թվականին դեռևս չէր տիրացել անկախության և հպատակ էր
Թուրքիային։
12. Բ. Դուռ, կամ Բարձրագույն Դուռ և կամ Դուռ. թուրքերեն՝ Պապը
Ալի. այսպես էր կոչվում սուլթանական կառավարությունը։
13. Ակնարկում է շարական Ռուսաստանին, որը 1877 թվականին պատերազմ հռչակեց թուրքիային, դաշնակից ունենալով Սերբիան։
14. «Պասիրեթ.» — Թուրքական լրագիր։
15. Եվրոպական խմբային պար կանանց և տղամարդկանց մասնակցությամբ։