<25>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի հոկտեմբերի 23-ին (М 200), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին:
1. «Հայրենիք» — քաղաքական, ազգային և առևտրական օրաթերթ,
խմբագիր տնօրեն Մ. Գափամաճյան. լույս է տեսել Պոլսում, 1870—1896
և 1901 —1909 թվականներին: Մեծ ժողովրդականություն է վայելել հատկապես 1891 —1895 թվականներին, երբ խմբագիրն էր Ա. Արփիարյանը։
<26>
Առաջին անգամ է տեսել «Թատրոնում», 1876 թվականի հոկտեմբերի
27-ին (№ 201), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947
թվականին։
1. «... մինիսթրոս Ղեորղիոս Վասիլեոս... » — Ես եմ, պարոն հույն
ումանտուրոսը, Գեորգ թագավորի մինիստրը։
2. «Տեն ղնորիղո Արժենիքա» — Հայերեն չեմ հասկանում:
3. «Բե մի րոմեիքա» — Հունարեն խօսիր:
4. «Թի՞ լես» — Ի՞նչ ես ասում։
5. «... հոգիոս» — Չեմ հասկանում, ես ունեմ հարյուր քսան հազար
պահեստի զորք, հիսուն հազար՝ երեսունից քառասուն տարեկան, երեսուն
հազար՝ քառասունից հիսուն տարեկան, գումարը 200.000 հոգի:
6. Մարգարյանը անհայտ է, իսկ Մ. Մելիքյանը արտոնատերն էր
«Հայրենիք» շաբաթաթերթի։
<27>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի հոկտեմբերի 30-ին (№ 202), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. Օֆենբախի «Գեղեցիկն Հեղինե» օպերետայի հերոսներից։
2. Արևելյան խնդիրը ծագեց XVIII դարի վերջին քառորդում, երբ
սկսվեց օսմանյան կայսրության անկումը և եվրոպական պետությունների
ղեկավար շրջաններում առաջադրվեց Թուրքիայի վերաբաժանման հարցը:
<28>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի նոյեմբերի 3-ին (№ 203)։
1. «Կամք տեառն օրննեալ եղիցի» — Հոբի խոսքերի փոփոխակը. Հոբն
ասել է «Տէր ետ և տէր առ. եղիցի անուն տեառն օրհնեալ». Հոբ. Ա. 21։
2. «Նե ալբրսան ալթմըշ փարայա» — Ինչ որ առնես վաթսուն փարայի։