Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի նոյեմբերի 6-ին (№ 204), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին:
1. «Տելի Ղեորղիոս» — Երգիծանքով Պարոնյանը տելի (խենթ) է անվանում հունաց Գեորգ 1-ին թագավորին։
2. Այսինքն՝ բամազանի տոնի ուրախության աղդեցության տակ։
<30>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի նոյեմբերի 10-ին (№ 205), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. «Մաժուլ» — Զավեշտական շաբաթաթերթ, լույս է տեսել Պոլսում
1869—1882 թվականներին Գ. Այվազյանի խմբագրությամբ։
2. «Միմոս» — Եռօրյա թերթ, լույս է տեսել Պոլսում, 1875—1877 թվականներին Հ. Հաճյանի խմբագրությամբ։
3. «Նոր դար» — Քաղաքական, ազգային և հասարակական օրագիր,
լույս է տեսել Պոլսում 1874—1879 թվականներին Օ. Խոճասարյանի խմբագրությամբ։
4. Ակնարկը վերաբերում է հիշյալ թվականներին «Մասիսիտ հրատարակած «Րուզնամե Մասիս» հայատառ թուրքերեն հավելվածին։
<31>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի նոյեմբերի 13-ին (№ 206), երկրորդ անգամ՝ (բացի առաջին հատվածից) Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. Թուրքիայում լրագրերի վրա փակցվում էին դրոշմանիշեր (փուլ),
որպես վերադիր վճար պետության։
<32>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի նոյեբերի 17-ին (№ 207), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում 1947 թվականին։
1. Այլաբանական այս հոդվածի գործող անձինք հետևյալներն են. հարուստ կինը Անգլիան է, որտեղ այն ժամանակ թագավորում էր Վիկտորիա թագուհին. Արջը՝ ցարական Թուսաստանն է, մուշտակագործներից Թ.-ն՝ Թուրքիան է, Ա.-ն՝ Ավստրիան։