Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին:
1. Տե՛ս «Կսմիթներս, <20>, «Խազըխին ի՞նչ կըսեք էֆենտիներ»,
հոդվածը.
<46>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունվարի 12-ին (№ 222), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին.
1. Պարոնյանի քաղաքական երգիծանքի մեջ կան քննադատական սուր
խոսքեր ուղղված քրդերին, որպես հարստահարիչներ, մարդասպաններ և
իրավունք ոտնահարողներ։ Նման սանձազերծ արարքները հայերի հանդեպ
հրահրում էին քուրդ ցեղապետները, որոնց հովանավորում էր սուլթան
Համիդը, հետապնդելով երկու հիմնական նպատակ, նախ, սրել ազգամիջյան հակասությունները երկու ժողովուրդների միջև և երկրորդ, անուղղակի
ճանապարհներով ոչնչացնել հայերին թե՛ ֆիզիկապես և թե՛ տնտեսապես։
Իրականության մեջ սակայն քուրդ աշխատավորությունը հայերին համահավասար ենթակա էր սուլթանական կառավարության նույն հալածանքներին:
2. Ռուս-Թուրքական պատերազմի ժամանակ Կովկասից Թուրքիա
գաղթած չերքեզների մասին է խոսքը։
3. Մարտի մեկը սուլթանական Թուրքիայում ֆինանսական տարվա
սկիզբն էր և նույնիսկ քաղաքացիների խանութների, տների վարձակալությունը ձևակերպվում էր ֆինանսական տարվա սկզբից, այսինքն մարտի 1-ից։
4. «Տավուլուն սեսի ուզագտան թաթլը կելիր» — սմբուկի ձայնը հեռվից
քաղցր է գալիս:
<47>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունվարի 15-ին (№ 223), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում 1936 թվականին:
1. Ակնարկում է Ներսես Վարժապետյանին:
<48>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունվարի 19-ին (№ 224), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին: