Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում , 1936 թվականին։
1. Կ. Փանոսյանը մամուլում վիրավորել էր Օ. Խոճասարյանին, որը
առիթ հանդիսացավ լուրջ և երկարատև բանավեճի։
2. Բալըխ բազարը Պոլսի հայտնի շուկաներից Է, հռչակված հատկապես
ձկան (բալըխ) հարուստ, բազմազան տեսակների վաճառքով։ Պարոնյանը
ծաղրում Է շուկայի անմաքրությունը, կեղտոտ ջրերի լճացումը։
3. Ըստ Աստվածաշնշի ավանդության՝ Ենովքը և Եղիան Իսրայելի մարգարեներն Էին, որոնք իրենց բարեպաշտ վարքի պատճառով դեռևս չվախճանված, հրեղեն կառքով երկինք տարվեցին։
4. Այսինքն՝ Թոփհանեի ձիավորներին. Պոլսի Թոփհանե թաղամասում
էին գտնվում պետական զինանոցը և զորանոցները։
5. Պոլսի Ղալաթիայի կամուրջի երկու ծայրերում կանգնած էին հատուկ մարդիկ, որոնք պարտադիր կերպով փող էին վերցնում կամուրջով
անցնողներից։
<55>
Առաջին անդամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 12-ին (№ 231), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։
1. Ակնարկը վերաբերում Է 1873 թվականի մայիսի 25-ին կնքված երեք
կայսրերի՝ Ալեքսանդր II, Վիլհելմ I և Ֆրանց Ժոզեֆի դաշնադրությանը:
2. «Ինքնօգնություն» — Սամուել Սմայլսի գիրքը:
<56>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 16-ին (232), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:
1. «...Եըքտըն պենի հարապ էթտին Կորչաքոֆ» —
Բավական է այլևս այսքան տառապանք, Կորչաքոֆ,
Որովհետև ուժս հատավ, Կորչաքոֆ...
Ինչն է արդյոք իմ թերությունը, Կորչաքոֆ,
Ավերեցիր, կործանեցիր ինձ Կորչաքոֆ։
2. Շմենտըֆեր ընկերության (երկաթուղային ընկերություն) բաժնետոմսերն ու վիճակահանության տոմսերը ժոդովրդի մոտ կոչվում էին պարզապես շմենտըֆեր։
<57>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 19-ին (№ 233), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ