Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։
1. Լուսնի խավարումը առիթ է հանդիսացել Պարոնյանին անդրադառնալու Թուրքիայի քաղաքական հասարակական դեպքերին։
2. «Ֆեներինիգ ներտե» — Ո՞ւր է ձեր լապտերը. Թուրքիայում պարտագիր սովորություն էր գիշերները լապտերով դուրս գալ։
3. Տեր Երեմյան Պոլսր Խաս գյուղի քահանան էր, որը կազմում և
խմբագրում էր օրացույցներ:
4. Պարոնյանը Նիկողայոս Թյուլպենտճյանին հաճախ երգիծանքով Նիկողոս մարգարե է կոչում, որովհետև նա էր առաջինը հրատարակել Կովկասի ապստամբութեան վերաբերող շինծու լուրերն ու ենթադրությունները:
5. Տե՛ս «Կսմիթներ», <52> ծանոթ. № 1:
<58>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 23-ին (№ 234), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:
1. «Տոսթլուք քանթարլան, ալըշվերիշ մըսքալլան» — Բարեկամությունը
պանթարով (շուկայի մեծ կշեռք), առևտուրը մսխալով։
2. Ոճի ամենասեղմ ձեր, որը ստեղծեցին լակոնացի (Սպարտա) հռետորները ի հակադրություն աթենական հռետորների ճոխ և զարդարուն
լեզվի։
3. «Որդի իմ կորուսեալ էր և գտաւ» — Ղուկ՝ ԺԵ. 24:
4. Խոսքը «Արշալույս Արարատյան» օրաթերթի մասին է:
<59>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի փետրվարի 26-ին (№ 235), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։
I. «Նեոլողոս Թրաքիս» — Հունական թերթ։
2. Ռուսաց կայսր Ալեքսանդր II:
3. Պոլիս է կոչվում Հին Բյուզանդիոնից մնացած հատվածը, որն այժմյան Ստամբուլի մի թաղամասն է:
<60>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի մարտի 2-ին (№ 236J, երկրորդ անգամ՝ (բացի վերջին երկու հատվածներից) Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին: