Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. «Խայալ» — Թուրքերեն երգիծաթերթ. լույս է տեսել Պոլսում 1857 թվականից Հ. Թընկրյանի խմբագրությամբ։


3. «Քանունի էսասի» — Բառացի՝ հիմնական օրենք։ Այսպես էր կոչվում օսմանյան սահմանադրությունը։


<65>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի մարտի 23-ին (№ 242), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


<66>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի մարտի 26-ին (№ 243), երկրորդ անգամ՝ (բացի վերջին հատվածից) Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


<67>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 2-ին (№ 244), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


1. Տե՞ս «Կսմիթներ», <30>, ծանոթ. № 4։


<68>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի ապրիլի 6-ին (№ 245), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


1. Յանոսի մեհյանը հին Հռոմում էր. նրա դռները փակվում էին, երբ երկիրը խաղաղության մեջ էր, իսկ բացումը՝ պատերազմի նշան էր։


2. Ակնարկում է Ղրիմի ռուս-թուրքական պատերազմը, որը ավարտվեց 1856 թվականին, հիշյալ ժամանակից մոտավորապես քսան տարի առաջ։


3. Ըստ հունական ավանդության դժոխքի գետերից, որից անցնող մեռելները խմելով նրա ջրից մոռանում էին անցյալը։


4. Հունական դիցաբանության մեջ Քարոնը դժոխքի նավարարն էր, որն իր նավակով փոխադրում էր մեռածների հոգիները դժոխքի Ստիկս գետից:


5. Ախերոնը պատմական անունն է այժմյան Ֆանառիտիկոս գետի։ Ըստ հունական դիցաբանության Ախերոն էր կոչվում դժոխքի գետերից մեկը, որը մարմնավորում էր ստորերկրյա սարսափները և նրա վրայով էին անցնում մեռածների հոգիները։