Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻԿԱՐ Վ...ԻՆ ՀԵՏ

<79>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունիսի 10-ին (№ 254):


1. Ակնարկում է հրապարակախոս խմբագիր Հովսեփ Վարդանյանին:


<80>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1877 թվականի հունիսի 10-ին (№ 254), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


1. Ըստ Աստվածաշնչի ավանդության, երբ իսրայելացիները Մովսեսի առաջնորդությամբ փախչում էին Եգիպտոսից, նա գավազանի հարվածով Կարմիր ծովը բաժանեց երկուսի և գոյացած ցամաքի վրայով ժողովուրդն անցավ։


<81>

Հակոբ Պարոնյանի «Կսմիթների» այս բաժինը, որը մի ամբողջություն է կազմում «Թատրոնի» «Կսմիթների» հետ, լույս է տեսել «Թատրոնի» դադարից հետո, Կ. Ութուճյանի «Մասիսում», 1878 թվականի փետրվարի 9-ից (№ 2083), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IV հատորում, 1934 թվականին։


1. Պարոնյանը ակնարկում է «Թատրոնի» խափանումը գրաքննական մարմինների կողմից։


2. Այսինքն՝ հանդես եմ գալիս «Մասիս» թերթի մեջ։


3. Ակնարկում է ռուս-թուրքական պատերազմին հաջորդող զինադադարը: Հաշտության պայմանագիրը կնքվեց 1878 թվականի գարնանը Սան Ստեֆանոյում (կամ Այ Ստեֆանո) և այդ պատճառով էլ կոչվեց Սան Ստեֆանոյի պայմանագիր, համաձայն որի Թուրքիայից լրիվ անկախություն ստացան Գարատաղը, Սերբիան և Ռումինիան, իսկ Բոսնյան և Հերցոգովինան՝ ավտոնոմիա: Հնդարձակվեցին Բուլղարիայի սահմանները, դուրս հանվեց թուրքական բանակը և Բուլղարիան վերածվեց ավտոնոմ իշխանության (княжества).


Նույն այս պայմանագրով նախատեսված էին և Արևմտյան Հայաստանի մի շարք բարենորոգումները։


4. Օսմանյան տերության քրիստոնյա հպատակները ազատված զինվորությունից, որի փոխարեն կառավարությանը հարկ էին վճարում։


Այս օրենքը վերացավ միայն 1908 թվականին, օսմանյան սահմանադրության հռչակումից հետո։


5. «Տէր. եթէ զշրթունս իմ բանաս» — Սաղ. Ծ. 17։


6. Այլաբանությամբ նկարագրված են դրվագներ 1877 թվականի ռուս- թուրքական պատերազմից, թե ինչպես ռուսական բանակի առաջանալով