<17>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1880 թվականի փետրվարի 2-ից (№ 39):
«Լույսի» վերոյիշյալ տարեթիվը մեզ մոտ չկա. նյութերը քաղված են
հատկապես մեր հրատարակության համար Փարիզից բերված «Լույսի» հավաքածուից։
1. Խոսքը բարոյական դեմքի մասին է։
2. Ծաղրված է Ստ. Ասլանյանը, որն ազգի կողմից ուղարկված էր
Երուսաղեմ վանքի հաշիվները քննելու համար (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք»)։
3. «Սովելոց հանձնաժողուվ» — Վասպուրականի մեծ սովի առթիվ Պոլսում կազմվեց սովելոց կենտրոնական հանձնաժողով, որի միջոցառումներով օգնություն էր ցույց տրվում սովյալներին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի
ժողովածու, III հտ. «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 3):
4. «Խոխոնա, էրմենինե խոնումագ յասաքս տուր»— Տիկին, հայերեն
խոսելը արգելված է:
5. «...մետտահական և վաքըթսըզ...» — Բառացի՝ առասպելական և
անժամանակ, այսինքն տեղի անտեղի, խոսքը վերաբերում է «Վաքըթ»
թերթին. բառախաղով ցույց է տրված թերթի անվան իմաստի (վաքըթ
թուրքերեն նշանակում է ժամանակ) և տպագրված հաղորդումների հակասությունները (վաքըթսըզ՝ անժամանակ):
6. «ճեզայի նաքտիե...» — Դրամական տուգանք:
<18>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1880 թվականի փետրվարի 16-ին (№ 43)։
<19>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1880 թվականի փետրվարի 20-ին (№ 44)։
1. «Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ»— Մատթ. ԺԳ. 43։
2. «Ալթմըշ փարա պաքըր...» — Պղնձե 60 փարանոց։
3. Տե՛ս «Կսմիթներ», ծանոթ. № 3։
<20>
Առաջին անգամ տպագրվել է «Լոպսում», 1880 թվականի փետրվարի 27-ին (№ 46)։